Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բերանը կփակվի, ջուրը կցամաքի։
Մահն էլ մեր կշտին, որ չոքած ըլի,
Մահի մանգաղը ծաղիկ կփոխվի.
Մեզ կյանք կդառնա, ինքը կթռչի։
Քարոզն որ պրծնում, խոսքը վերջանում,
6930 Վանահայրն մեզի առաջ է քաշում,
Հորդորում, մեր գլխին խելք, խրատ դնում.
Թե քիսի ու սրտի մենք զիմիշ չանենք
Ով շատ կտա, շատ էլ խեր, վարձ կստանա,
Որբի ձեռն, աղոթքն նրա վրա կմնա.
Աշխարքի մալը, խազինեն, դոլվաթն
Ժանկ ա, ձեռի կեղտ, չունի բարաքյաթ
Որ նրանց զոռ չանենք, առատ տուր չտանք.
Երկնքի դռնից զուրկ նա կդառնանք։
Քաչալ Պետրոսը բալանիքը բռնած
6940 Իր հավատողի ձեռիցը քաշած
Ներս կտանի, դուռը կփակի մեզ վրա.
Մեր լուսավորիչն ամոթով կմնա,
Ու չի ուզիլ, որ ձեռի թոփուզովն
Նրա գլուխը ջարդի՝ մեզ քաշի զոռով.
Տանի Աստուծո մոտ ու գանգատ անի,
Որ անիրավին իր աչքից քցի,
Բալանիքը մեր լուսավորչուն տա,
Մեր հայի աստղը բանի ու ցնծա։
Սուրբ մասունքներին ո՞վ ջանն էլ որ տա
6950 Ջանի տեղակ նա նոր ջան կստանա։
Որդին էլ թե նա հենց մատաղ անի,
Հայր Աբրահամու պես իր Սհակի
Սաբելյան ոչխարն ծառից կախ կըլի.
Օրհնյալ լինիր դուք, զիմիշ չի անեք.
Ի՞չ պահած ունիք, հանեցե՛ք, բերե՛ք,
Գանձ ունենաք, ղութկումը կփթի,
Ցեցը նրան կուտի, հարամին կտանի,
Թե սուրբ մասունքին տաք, ձեր տուն, որդի,
Ձեր հոգին դրախտի մեջ կծաղկազարդի։
6960 Հազար մեխք էլ որ դուք արած ըլիք,
Մեկ հավ էլ մորթեք, մեկ մոմ վառած ըլիք,
էլի ձեր արածն աստված չի հիշի,
էլի ձեր հոգին Աստուծո առաջի
Պարզերես կըլի, լսի մեջ կխրվի։
Ով իրան գանձին շատ ղուլուղ կանի,