Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3


70 Մեկ քանիսն էլ մեկ օր կացին ուսին
Գնացին, փեդ անեն ու ճամփի չկիսին
Մեկ ձիավորի որ ռաստ չէկան,
Կտրեցին աղաքն, չխնդրեցին նրան,
Որ տեսնին՝ թե ո՞ւմ կացինն է լավ սուր։
Ղոյմաղոչում դու խելոք ձիավոր
Բոլորի կացինն որ մոտ չէր արեց,
Ղամշեց ձիուն ու դարնըվեր քաշվեց։
Փալան ու նոխտա կորցրած իշի պես
Կանգնած՝ ճմբռեցին նրանք աչք ու երես։
80 Սատանին նալաթ՝ ձիու քուռակը
Մնացել էր եդ։ Բռնեցին աղաքը։
Ինչ շոր ունեին, բոլորն հանեցին,
Նրան բարձեցին, որ սատկի տակին,
Որ նրանց սիրտը մի քիչ հովանա։
Բայց ղոչաղ քուռակն՝ բարդ ու բարխանա
Հետն առավ, վազեց՝ տրտինգ անելով։
Լոռըցոնց աչքը սառած մնալով,
Հենց իմացան, էս տեսածն հրաշք էր։
Քորելով անսաս՝ գլուխ ու բեղեր.
90 Ընշանք տուն հասան, անձրևի տակին
Նրանց վրի կեղտն էլ մեկ լավ լվացին։

4


էլի էս օրհնած խալխր հազրված՝
Գնացին մեկ օր մեջեն հավաքված։
Տեսան՝ մեկ լավ ծառ քարափի ծերին,
Թե կտրենք սրան, էսպես միտք արին,
Մեզ խեր չի անիլ, խոր ձորը կընկնի,
Մեր աշխատանքն էլ հետը փուչ կըլի։
Շատ որ միտք արին, խոսքը մին էլան.
Որ կախ ընկնին, ձեռ ձեռի նրանք տան,
100 Ու էնպես քաշեն, քոքըհան անեն,
Նրանց միջու մը հետո փայ անեն։
Աստված կանչեցին, ճոլոլակ էլան։
Ծառը պոկ չէկավ, իրանց գլուխն ի՞նչ լան։
«Ատյա մեր տղերք՝ տյուք ղայիմ կյացե՞ք,
Մի ձեռիս թքեմ, յետո քյաշվեցեքյ»։
Ձեռը բաց ընկավ՝ նրանք իրար գլխով՝
Խաչ, ավետարանի անուն տալով,
էնպես գլորվեցան, քարափնիվեր ընկան,
էն գընալն էր, որ գնացին, եդ չէկան։