Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ԻՇԻ ՔՈՒՌԱԿԸ։


Իշի քուռակը է՞շ կըդառնա,
Ամարաթում, թե գոմում մեծանա.

Մոլլա Մասրադինն շատ բան է արել,
Ինքն ախմախացել, ուրըշին խաբել,
Բայց նրա հունարքն իշի քուռակին
Իր իշությունից էլի չի դարձրին։
Մայիս ամիսն էր, օրերն քաղցրացել,
Իսան ու հայվան սար ու ձոր բռնել,
Ամենի արինն նո՛ր էր եռ ընկել,
10 Ամենի սիրտը էլ եդ նոր բացվել։
Մեկ քաձ էշ էլ իր քուռակն քամակին
Քցած՝ հանդումը նայում իր քեֆին.
Ինքն թավալ տալիս տխպումն ու զռում,
Քուռակն էլ պոչը ցցած մոտն խաղում։
Մոլլեն որ իր սուրբ ղուռանիցն ավել՝
Ուխտը ուլիցը չէր կարող ջոկել,
Նրա շատի ընկնիլն որ աչքովն ընկավ,
էլած ուշք ու միտքն էլ նրա հետ թռավ։
«Ջահել վախտն էսպես որ հունար ունի
20 էս օրհնած գառը, ու փախչիլ գիտի,
Որ մեծանա հո՝ աշխարք կարմացնի,
Երբ տակիս՝ նստած՝ էսպես չափ քըցի»։
Գողացավ քուռակն, տարավ գոմն, կապեց։
Էշն լեզու չուներ, խելքը ո՞վ տվեց,
Որ տիրոնչն ասի քուռակի տեղը,
Մոլլեն էլ գիժ չէր, ասեր, դառնար գողը։
Էսպես տանը կապեց, ո՛չ թե խոտ, խոռակ,
Չամիչ ու խուրմա ուտեր մեր քուռակն։
Արև ու անձրև աչքը չըտեսավ,
30 Թոզ ու ախպ, փալան, ո՛չ բեռը տարավ։
Էսպես պահելուցն էլած ղվաթն էլ
Պակսեց։ Մեր թամբալ քուռակն մեծացել
Իր իշի բոյը, իր իշի հասակն
Առած։ Վախտն էր, որ տեսնին Մոլլի փառքն։