Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ՊՂԻՆՁԸ։


Մոլլա Մասրադինն իր հարևանիցն
Մեկ օր մեկ պղինձ սկսեց փոխ ուզիլ:
Իր կարիքն հոքաց, եդ բերեց պղինձն,
Բայց հետն էլ մեկ փոքր թավա էր դրել:
Խեղճ հարևանը մնաց զարմացած,
Խորամանկ Մոլլի միտքը չիմացած,
«Պա՛տվելի՝ ասեց, էս ի՞նչ ընկեր ա,
Որ պղնձիս հետ իմ տունս էկել ա,
Ես քեզ անցած օրն՝ մինը փոխ տվի,
10 Հիմիկ ջխտվել են. ի՞նչ պետք է ըլի»: —
Սուրբ Մոլլեն նրան փառավոր դիմով
Իմամ, Հուսենի, Ղուռանի անունով
Գլխումն նստացրեց, թե նրա պղինձն
Ծնավ իր տանը։ Թե չէ իրանից
Գի՛ժ չէր, որ իր տան հաջաթն վերցներ,
Ու նըհախ տեղը ուրըշին բախշեր։ —
Հարևանն թեև շատ էլ միտք արեց,
Ուսերը քաշեց, գլուխը շարժեց.
Բայց ավելի շահն ո՞ւմ փորն ա ծակել.
20 Ով շատ ագահ է, վա՜յ էն մարդին էլ։
Հարևանն սկսեց շնորհակալ լինիլ
Ու ուրախությամբ թավեն տուն տանիր
Մեկ քանի օրից եդը մյուս անգամ
Մոլլեն էլ էկավ առ իր բարեկամն.
Դեռ չէր բերանս բաց արել, իսկույն
Դրացին խնդությամբ՝ շուտով վազեց տուն,
Պղինձը դուս բերեց, մեր Մոլլին տվեց,
«էլի կըծընի», իր մտքում ա կարծեց։
Բայց Մոլլի հեսաբն դեռ չէր մտածեր
30 Օրն շաբաթ դառավ, շաբաթը ամիս.
Չարեն կարեցավ, պղինձը պահանջել
Սկսեց դրացին, բայց դու ո՛չ մեռնիս։
Մոլլեն էլ ոչ սուրբ, ո՛չ իմամ թողեց,
Քյար ու Ղուռանով չարաչար երդվեց։
«Թե նրա խեղճ պղինձն՝ մեկ ամսից առաջ