Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկաթի խոփի կեսը էնպես կըրծի ,
Որ տեսնողի աչքն թաց մընա, սառչի»։ —
— «Կըլի, շատ կըլի, Ա՛ղա»՝ ձեն տվին
Նրանք հազար տեղից, խոսքը ղորդեցին։ —
— «Երկաթ ու մո՞ւկը»։— Տղե՛րք՝ դուս էկե՛ք,
Մուկը որ մաշիք կարող չի ծակիլ,
Նա ի՞նչպես կա բաց երկաթը ծամիլ»։ —
Դուռը փակած էր, տղերքը կանգնած,
Նետի, դագանակ ձեռներին բըռնած։
90 Ղորդ ա, կերած հացն նա հարամ արեց,
Որ հալալ տեղ չէր, խի՛ստ շատ լավ արեց։
Հիմիկ մարդիք որ իրանց խերն ուզեն,
էսպես բարեկամ չուզեն, ռադ անեն,
Քանի էսպես ճաշ պետք է պատրաստած,
Քանըսի՞ մաշիքն առաջը դրած։
Քանի փող ունիս, մուկդ երկաթ կուտի,
Ձեռըդ պակսելիս՝ մաշկիդ չի՛ դիպչի»։