Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՉԸՂՐԵԽԸ:
(Բամբակի հունդը հանելու հաջաթ)


Մեկ քըրդըստանցի անմեղ Հայ մշակ
Տուն ու տեղ թողած՝ էկավ մեկ քաղաք,
Որ շըղբեխ քաշի, մի քիչ փող դատի,
Գնա, որ իր խեղճ օղլուշաղն պահի:
Չըղրեխի անունն էր մենակ լըսել,
Աչքով չէր տեսել, հունարն իմացել։
Չըղրեխ ու տըրեխ հենց գիտեր մեկ ա,
Միտքը մոլորված՝ նա քուչա քուչա
Որ ման էր գալիս, մեկ մարդ ռաստ էկավ,
10 Աչքիցն ու ունքից նա չափեց, տեսավ,
Որ էս օրհնածն իր ատամի խարջ ա:
ախպա՛ր՝ քո խոքուն ղուրբան էԶնիմ՝ խա՛յ՝

Չըզրեխն օր կըսեն, էս իմա՞լ զատ ա։
Չոջուխ ու լաջերս տուն եմ վռընդել,
Զրմեն ֆուխարա մեր օլքեն թորգել,
Քալել էս վալիաթն, օր չըղրեխ քաշեմ,
Տանիմ զիմ քուլվաթն պախեմ, կերակրեմ»։ —

Սատանա մարդին գազ, կշեռք պետք չի՛,
Աչքով նա մարդի խելքը կըչափի:
20 Գըլխին խելք դըրեց, որ գնա, մոմ առնի,
Տանի չը՛ղրեխի չորս կողմը վառի,
Առաջին չոքի, դեմը համբուրի,
Դեմը չըղրեխի կոթը պտըտի։ —
Շուտով վազըվազ գնաց, մմերն առավ,
Ու արդար սրտո՛վ նա իր ուխտն էկավ։
Ինչպես ասել էր, մմերը վառեց,
Չոքեց առաջին ու խաչակնքեց։
Բայց վա՜յ նրա օրին. կոթն էլ որ չքաշեց,
էն դաստա միրուքն Էլ հետը ծալվեց։
30 Ի՞նչ վնաս ունի, միրուքն ո՞վ կուտի,
Չըղրեխն կատու չէր, որ երեսն չանգռի։–