Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խեղճ Քրդստանցին էնպես իմացավ,
Թե դեռ չըղրեխի վախտը չի հասավ,
Որ մուրազը տա, իրան ռադ անի,
Չոքելով էլ ջուրն եկավ ծնկների։
Առաջ հլա կամաց սկսեց ասիլ,
«Յամա՜ն սուրբ չըզրեխ՝ քզի եմ կանչել,
Զիմ մորուս սադաղ՝ քեզ ապավինել:
Թո՛ւրդ զիմ մորուս, թորգ՝ քեզ ղուրբան եղնիմ.
40 Թո՛րգ,— թո՜րգ,— նա՜յ յաման՝ արեվուդ մեռնիմ,
Քզի մեկ ուլ մը ես մատաղ կէնեմ,
Զիմ մորուսը թո՛րզ. որ խազանջ էնեմ»։ —
Չըղրեխ ի՜նչ տեղ էր քրդեվար սովրել,
Որ կարենար նրա աղոթքը լըսել։
Ղոյմաղոչում դու մեր Որդստանցի,
Գիժ կովի նման կաթըդ շուռ ածի,
Թո՛րգ, թո՛րգ ասելով՝ որ զարբ չի արեց։
«Զքո շինողի խերը անիծեմ,
Զքո բունյաթի փիրը նզովեմ,
50 Խուլ մի, գեշ խաջաթ խմա մեջ ձգել,
Ուխտ կըսեն. էրե, գլխուն խռովել.
Զմլա դմբլակի պտուղն խավարի՛,
Մեր սաքվի քյոթուկն էստուց աղեկ կըլի»։ —
Ասեց ու հետը միրուքը քաշեց,
Թափեթափ տալով, պռոշը կծեց։
Չըղրեխը մընաց միրքիցն ճոլոլակ,
Անեծք ու օրհնանք խառնեց մեր մշակն։
Չըղրեխն անեծքին ի՞նչ մտիկ տար,
Թե գլուխն էլ հետը մեր որդի պոկ գար։
60 Ընչանք անիծածն թողեց խերն ու շառը՝
Միրքի կեսն ու բեղն հենց էնպես ձար, ձար
Պոկեց, պլոկեց, տարավ Քրդի չարը։ —
Աստված ո՛չ տա՝ մարդ էնպես տեղ ընկնի,
Որ խըրատ տվողն էլ սատանա ըլի։
Թե չե է՛ն չղրեխն կըկապեն միրքիդ,
Որ չես պրծընիլ, թե տաս էլ հոգիդ։