Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՖՈՐԹՆ ՈԻ ԽՈԶԸ։


Կով ու խոզ մեկ մարդ իր թավլեն արած՝
Սովին դարման, էլ՝ չէ՛ր ածում առաջն։
Խոզին թեփ, գարի տալիս, չաղացնում։
Ֆորթն էս անիրավ գործքը որ տեսավ,
Մորը գանգատվեց ու մեկ օր ասավ։
«Ախըր կաթն ու եղ, մածունն էլ հետը
Հո մեզանից ա ստանում մարդը,
էս ի՞նչպես բան ա, մեր միսն էլ ուտում,
էլի էս խոզին ընդունում, սիրում» —
10 «Համբերի՛ր՝ որդի՛, վերջը կըտեսնիս»,
Մերն ասեց նըրան, «ու լսիր խոսքիս,
Մարդն էն բարեսիրտ կենդանուցը չի՛,
Որ նըհախ տեղը լավություն անի։
Դըրա հեսաբը մեկ օր կպահանջեն,
Թող մեզ խոտ տան ու մեզ մըտիկ չանեն»։ —
Մեկ օր էլ ֆորթի ջանը դող ընկավ,
Որ լսեց դռանն՝ ինչ ճղղոց էկավ։
«Էս ի՞նչ խաբար է», մորը հարցրեց։ —
— «Գարո՛ւ հեսաբն է»,— նա պատասխանեց։
20 Թո՛ղ անոշ թիքին մարդ հեչ չի խաբվի,
Քրթից կհանեն, ինչ օր որ ըլի:—