Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԷՇՆ ՈԻ ՇՈՒՆԸ։


Ամառվա էն շատ շոք ժամանակին
Խեղճ իշի մեկը իր բեռի տակին
Կանգնել էր անսաս մեկ մեծ մեյդանում,
Քիթ ու պռունկը քաշ՝ խոր միտք էր անում։
Չար ճանճերն էլ հենց վախտ էին ճարել,
Էլ պոչ ու անկաջ նրանք չէին թողել,
Ուր հառնում էին, կրծում, ցավացնում,
Իշի դարդերը դըհա շատացնում։
Մեկ շուն էն կողմիցն՝ շըվաք տեղն ընկած,
10 Իշի չարչարանքն տեսավ ու ասաց,
Ա՜յ ողորմելի՝ քեզ ո՞վ էր ասում,
Որ յախեդ ձեռ տաս ու մընաս բալում։
Էն գլուխն ու անկաջն, էն ձենն ու գոռալն,
Որ դուք ունեք, ու էն սիրուն ման գալն,
Թագավորի դուք լայաղ կըլեիք,
էդ շոռն ու ցավը դուք տանիլ չէիք,
Թե մեկ դանգի չափ խելք ունենայիք,
Ձեր գըլուխն ձեռի տակ չըքըցեի՛ք։
Մարդի առաջին քանի որ կուչ գաս,
20 Գըլխիդ կընստի, թե լավ իմանաս։