Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԷՇՆ ՈԻ ՁԻՆ.


էշն մեկ օր պարապ արըշտռտալով,
Երկար անկ՛աջներն թափեթափ տալով,
Թավալ որ տվեց, մոխրիցն վեր կացավ,
Թե ի՞նչ տեղ գնա, ինքն էլ չիմացավ։
Շատ էր էն օրը չունքի զռացել,
Փորի հարսանիքն արել, կշտացել,
Մեկ սաղ շաբաթ էր, փալանի երես,
Կամ դագանակի, բեռնի համ ուտես
Չէր ընկել աչքովն, քամակը դզվել
10 Դառն օրի ֆիքրը ի՞նչ կքաշեր էլ։
Էսպես քունն առած, գլուխը ուռած,
Մեկ դռնով ուզեց, անց կենա, հանկարծ
Ձիու խրխնջոցն ընկավ անկաջը,
Լենացրեց շեքը, խլըշացի առաջը
Թափ տվեց քշոցն, մեկ թունդ փռշտաց,
Չունքի գործ չուներ, մեկ կուշտ էլ զռաց։ —
Ու ծանրագոգոթ՝ նա թավլեն մտավ,
Բարով տվեց ձիուն ու բարովն առավ։
Տերը տանը չէր իշի բախտիցը։
20 Մունջ մունջ բաց արեց նա իր զրիցը.
Թե ի՞նչպես է ձին էս ղաբուլ անում,
Որ իրան հանում են, մեյդան բերում։
Շատ անգամ միսը պլոկում ու զամշում,
Որ ոտն ու գլուխը նա միշտ ման գալիս՝
Դուզ բռնի, տերը վրեն նստելիս։
«Քեզպես քյահլան ձին ի՞նչ կանե խրատ,
Ո՞ւմ համար ես դու սովորում մարիֆաթ։
Պարկիր քո քեֆին, երբ սիրտդ ուզի,
Զարթի՛ր դու ճաշին, էդ սիրուն փորի
,30 Ճարը տե՛ս, շնորքն ի՞նչ մատտահ բան ա.
Որ քեզ էլ էդպե՛ս գլխից հանել ա։
Տեսնի՛նք՝ աշխարքումն ո՞ւմին են պատվում,
Նրան, որ գինին թունգով է լագում.
Փորը հաստացրել, մեկ բան միտք չանում,