Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՈԶՆ Ու ԵԶԸ։


Խոզն ի՞նչ գլուխ ունի, որ ինչ զրից տա,
Բայց մեկ օր եզին սկսեց խրատ տալ նա:
              Խոզ ու խրատ՝
              Տո անհավատ։
Լսի՛ր՝ սի՛րելի՝ սատանին նալաթ
Խոզ փիլիսոփա քի՞չ կան՝ բե՛մուրվաթ։
Իրավ որ եզն ես՝ հո սուտ չեն ասում
Մարդիք ու կապում, լծում քեզ, տանջում։
Արաբա ու սելն՝ ք՛ո բեռն ու բաժին.
10 Վար ու ցանք, քաթան միշտ քո շըլնքին։
Ախըր խերդ ի՞նչ ա, կուզեմ իմանալ.
Շատ օր սոված ես դու կալսում մեր կալն։
Տուն որ գալիս ես՝ մեկ բուռը խոտ էլ
Չեն ուզում քեզ տան։ Քո բերած մալն էլ
Ձեռիցըդ խլում, քեզ մաղբուն անում,
Իրանք վայելում, քեզ սոված թողում»։ —
«Մարդի հախիցր էդպես չեն վեր գալ.
Քանի ձեռիցգ կգա, քե՛զ հալալ։
Քանդի՛ր գյոռբեգյոռ մարդի տունն ու տեղը,
20 Ծծի՛ր նրա արինն, քամի՛ր նրա եղը։
Ոտնատակ արա՛, քանդի՛ր հանդն ու բաղը,
Վե՛ր նրա մասիլն, հանի՛ր աչքի պտուղը:
Ո՛չ հավին խնայի՛ր, ո՛չ նրա ճվին։
Ի՞նչ ես հարցնում, մարդ, միշտ իր գլխին
Պետք է հանապազ մուղայիթ կենա,
Աշխարքը դմակ, ձեռըդ դանակ ա,
Որդիանց հասնի, կե՛ր, ու փորդ արա՛։
Ո՞վ ըլի, ըլի, ի՞նչ ես ֆիքր անում,
էսպես եկել ա աշխարն՝ էսպես գնում։
30 Թե տեսնող ըլի, գլուխդ էլ կախ քցի՛ր,
Ինձպե՝ս խռնչալով գնա՛, հեռացի՛ր։
Կատվի ձագ գտնիս, թե հավի ճուտը,
Կե՛ր ու քեֆ արա՛, թո՛ղ էրվի սիրտը։
Տանն էլ մի՛ մնար, որ մեկ խոսք ասեն,
Դուս արի՛, գնա՛, որ խիտլ չանեն։