Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՂԴԱՏԻ ՃԱՄՓՈՐԹ ԷՇԸ։


Եփրատ գետի կանաչ ղրաղին
Կենում էր մեկ խեղճ ռաչպար։
Անունն Հասան. իր հավատին
Արի. բարի, արդար, անշառ։
Մեկ էշ ուներ մեր Մուսուրմանն.
Սիրում, պաշտում ախպոր նման։
Էնպես էր նրան թիմարում, պահում,
Խերն ու լավությունն ա՛մեն տեղ գովում.
Լիսը բացվում էր, թե օրը մթնում,
10 Քամակին բազմած՝ Հասան տուն մտնում։
Մտքի հետ ընկած վախտն նոխտեն թողում,
էշ ախպորն էնպե՛ս էր նա հավատում,
Որ նա իր բեռը միշտ տուն կտանի.
Թե ուզենա, մարդ ճշմարիտն ասի,
էշն իմաստուն էր, խ՛ոսիլ պետքը չի։
Գլուխն էլ շատ հաստ, կոխքն ու անկաջն էլ։
Բոյը սուրահի, տեսնողի աչքն էլ
Հետը գնում էր, հենց զգաստ, հպարտ էր։
Հասանի դարդերն ցրվում զռալով,
20 Մեծ մեծ անկաջներն թափեթափ տալով։
Սիրուն բոյն ղորդ ա՝ քաշում, մաշում ա
Մեր սիրտը, բայց մեջը ոչինչ խեր չկա,
Երբ գոգրեն դարդակ ու ծուծը բարակ
Մարդ չի ճանաչում ո՛չ էշ, ո՛չ քուռակ։
Խելք է հարկավոր։ Պարոն էշն քիչ, շա՛տ
էստուց էլ ուներ, էլ ի՞նչն էր կիսատ։
Բեռի տակին չէ՛ր բուդուրմիշ ըլում։
Աչքը առաջին, դուզ ճամփեն դնում։
Դբի դեմ գալիս նա շարժում կամաց,
30 Ինչպես մեծ մարդը իր բազումն կանաչ։
Անվանի Սադին էնպես է գրում,
Թե ճշմարիտ խելքն էնդում ա մալում,
Որ իմաստունի խրատը լսենք,
Ու բեռի տակին բնավ տնքալ չենք։
Կտանենք անսաս։ Տեղն ընկած վախտն էլ
Կհամբերենք, գլուխ չենք ցավացնիլ։