Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Դարվիշն դարվիշին ու էշը իշին՝
Բարով առան շուտ՝ ու սալամ տվին։
Որը շոքիցն էր տրտնջում, էրվում,
Որը փալանը, բեռը ծռմռում։
210 Քացի ու զռոց, չոշ ու զռզռոց
Ո՞վ կարա պատմիլ ու հարայ հրոց։
Ի՞նչ զարմանք։ Մեքքի անունն ու սերը
Վառել էր նրանց սիրտն, հոգին, փորը։
Բայց էս ի՞նչ էր դեռ, մարդ որ միտք անի,
Թե ո՞վք էին նրանց վրեն բազմած՝ աղի:
Թիվ չկար, համար նրանց ո՞վ կտար.
Իմաստուն ասես, հեքիմ, ուստաքյար.
Աստղաբաշխ ու լավ պատմություն գրող,
Փիլիսոփա ու խաղ, տաղի հանող։
220 Ջադուբազ ու էլ ղուռումսաղ ասես,
Լեզու գիտացողն թե հեսաբ քցես,
Բանը կհասնի՝ հո Տրապիզոն,
էլ ո՞վ եդ կգա մեր քարվանի քովն։
Դարվիշն էլ լավ օր սրանից ավելի
Երբ ձեռ կքցեր, աշկերտին կրթի։
Մեկը ունքերը ամպի պես կիտած՝
Աշխարքի բհամ գալն էր եդ պատմում.
Մեկը քիթ ու նոթ քացախացրած՝
Լեզվի դուս գալն էր մեկնում, բաց անում։
230 Թողանք դերձկի ու ջուլհակի զրիցն
Խառադի, բրդի ու աշպազի բրինձն,
Մաշեկ արի բիզն, չարվադարի վիզն։
Էն ձենն էր ընկել, էն խոսքն, աս ու լիսն,
Որ մարդ իր գլխին թե տեր չկենար,
Բեյինն էլ հետը կճաքեր, դուս կգար։
Բայց ամենի ռեխն, բերանն ու լեզուն
Մեկ թարաքյամա կուզեր ճղի իսկույն։
Սարում մեծացած՝ բռի, աղլամազ.
Հենց իր զուռնեն էր փչում, ու իր սազ
240 Թե Ադամ պապը Եվի հետ դրախտումն,
Թարաքյամեվար էր խոսք, զրից անում։
Աջակողմն էլ մեկ հաստափոր ախմախ
Մեջ էր բերել իր շինած տաղ ու խաղ,
Իր հաստ գլուխը երկինքն էր հանում,
Ուրշի գրածը ցեխն ու ռեխն կոխում։
Ձախակողմն էլ մեկ ուռած եղի գլուխ՝
Հով տալով ձգվել մզում իր չոր ղուղն,
Թե աշխարքիս վերջն ի՞նչ պետք է ըլի,