Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա Ր Ա Բ Ե Ք Ը:


Արաբեքումը բարձած կճճներ
Գեղըցին կուզեր գնալ դարնըվեր։
Մեկել ձիանոնցն թողեց սարի գլխին,
Ուզեց՝ որ տանի առջի արաբին։
Խելոք ձին նրան քամակին տարավ,
Որ չի գլորվի սելը, ղաստ արավ։
Սարի գլխիցը ջահել ձիու մեկն
Որ դեռ ոտներումն ուներ բոլոր խելքն,
Ամեն մեկ ոտը փոխելիս՝ անճար
10 Ձիուն նախատեց, գժվեց չարաչար։
Թուք ու մուր ու ախպ նրա գլխին ածեց,
Ոտները քարին ծեծելով՝ ասեց։
«Հլա մեր գոված ձիուն նայեցե՛ք,
Աստ՛ված կսիրե՛ք, ի՞նչպես ա, տեսե՛ք,
Գորգի պես գետնին կպել, ճապաղել,
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, ամա՜ն, քիչ մնաց մեկ էլ
էդ քարին դիպչի։ Ծո՛ւռն է, թե՛ք, ա՜խ՝ թե՛ք։
Ղոչաղ կա՛ց, ղոչաղ։ Տո մի մտիկ արե՛ք։
Մեր եզը յաբուն քարին կպավ էլի,
20 Ա՜յ էդ հաստ գլուխդ փորըդ պրծնի։
Ձախ դհիդ վրա՝ ա՞յ տնով քանդված,
Տո է՛շ անասուն՝ ի՞նչ ես մոլորված
Մնացել էդ տեղ։ Սարն ըլիս գնում,
էն էլ գիշերը, ո՞վ կըլի զարմանում։
Թե չէ դարիվեր, էն էլ ցերեկը՝
Ի՞նչ դժար բան ա, թո՛ղ ասի մեկը։
Մտիկ անելիս՝ սիրտս պատռվում ա։
Թե քեզանում էլ ուրիշ հունար չկա։
Ջուր կկրեիր՝ չառլամիշ էլած,
30 էդպես սրսգալով՝ չէիր գնալ ցած։
Թե սրեն մեզ գա՝ ապա համբերի՛ր,
Ի՞նչպես կթռչինք, դու դարդ մի՛ անիր։