Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՋՂԱՐԻ ՇՈԻՆԸ ՈԻ ՖԻԼԸ։


Քուչեքանցովն մեկ ֆիլ էին տանում,
Որ ցույց տան՝ էնպես էր բանն երևում։
Ո՞վ չի գիտի ֆիլն հրաշք է մեր կողմերն։
Էսպես եդևիցն հազարն ընկել էր։
Ով բանից փախած՝ հայվարա մարդ էր։
Որդիանց որտեղ մեկ պստիկ շուն էլ
Ռաստ էկավ թե չէ՝ սկսեց հաչել,
Վրա թռչիլ, կոնձալ, բողազը ճոթռել։
Էսպես կռվելով՝ հետը քաշ ընկնիր
10 «Ա՛չքի լիս՝ կտրի ձեն՛դ ու անսաս կա՛ց։
Չե՞ս ամաչում՝ որ երեսդ պատռած,
Քաշ ես ընկել դու, քեզ ու քեզ սպանում։
Ախր ինչ քո բանն ա՝ տո ջանմ, գյոզմ։
Չափդ ճանաչես, քո գլուխդ լաս։
Լեզիդ հո պատռեց, հերի՞ք չի գոռաս:
Չե՞ս տեսնում, որ դու խռռում ես, ճաքում,
Ֆիլն իրան համար՝ իր ճամփեն դնում։
Քո հաչալը ն՛ա բանի տեղ չքցում»։ —
Նրան մեկ ուրիշ շուն խրատ տվեց։ —
20 Հա՜ֆ, հա՜ֆ, հա՜ֆ՝ նրան պատասխան տվեց
Մեր պստիկ շունն, ու էլ սագն սկսեց։
«Հենց էդ ա սրտիս շատ զվաթ տալիս
Որ առանց կռվի՝ անունս լսելիս՝
Մեր հարևանի շները կասեն։
Տե՛ս Զղարի շունն ինչ ղոչաղ շուն ա։
Որ ֆլի վրա էլ հաշիլ կարում ա»։
Բազի քնձոտ մարդ էլ է՛ս ա ասում,
Երբ մեծ մարդի վրա ն՛ա իր ձին քշում։–