Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ՄՈԾԱԿԸ։


Խղճի վրա մի՛ ծիծաղիր,
Անճարին մի՛ վիրավորիր։
Խեղճ մարդն էլ շատ անգամ քեզ էնպես
Կկծի, որ կմնաս սևերես։
Քո գլխին շատ էլ մի՛ հավատար,
Լսի՛ր էս մասալեն, անկաջդ ա՛ռ։
էսպես պատահեց, առյուծ թագավորն
Մոծակի սիրտը՝ խիստ խոցեց մեկ օր։
Մոծակ շահզադեն մարսիլ չկարաց,
10 Կռիվ բաց արեց՝ հարված, հազրված։
Կովողն էլ ինքն էր, շվի ածողն էլ,
Թոփն էլ վրեն հազիր, յարաղ, ասպաբն էլ:
Բզզալով թռավ թշնամու վրա։
Առյուծ փադիշահն հենց իմացավ, նա
Հանաք էր անում, վրեն ծիծաղեց,
Սայմիշ չարեց նրան, ու մնաց նստած։
Մոծակն ի՞նչ կաներ էս հալին հանաք։
Մեկ՝ թիկունքիցը, մեկ՝ անկաջ ու աչք
Սազ ածելով՝ նա ծակում էր, դաղում,
20 Առյուծն եռալիս՝ վեր կենում, թռչում։
Էլ եդ վախտ, ֆռսանդ հենց որ ճարում էր,
էլ եդ վեր գալիս, միսը պոկում էր։
Առյուծի ջանը որ շատ կրակ ընկավ,
Պոլովը ղամշեց։ Էլ եդ ճար չէլավ։
Ղոչաղ մոծակը արնի համն առած՝
Սիրտն էլ նեղացած՝ էնպես բարկացած,
Թուշ էկավ, նստեց ճակատի վրա,
Ա՛րինը ծծեց տզրըկի պես նա։
Անճար առյուծը շատ էլ զոռ արեց.
30 Յալը թափ տվեց, գլուխը շարժեց։
Բայց դու ո՛չ մեռնիս։ Մոծակն իր քեֆին
Նստած՝ մեկ՝ քթին, դնչին, անկաջին
էնպես էր զարբում, որ հոգին հանեց։