Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դոմինիկեան. Բան պաշտօնէի եկեղեցւոյ, վկայութիւն նորա, օրհնութիւնք, ամբառնան զոգի յուրախութիւնս երկնաւորս այնչափ արագ, որպէս ճառագայթք արևու։ Այլ եթէ ձերում քաջութեան հաճելի են բանք, դուք յառաջ վարևցէք զգործ. երթայք, տուք պատերազմ վասն փառաց աստուծոյ. կամ ձեռք ձեր խոնջեալք են կամ սուսեր ձեր բթացեալ։ Ամենայն շրջակայ գիւղօրէք և ամենայն բնակիչը ծովեզերացս այսոցիկ են ի քուն ընկղմեալ։ Եւ եթէ ոք մազապուրծ զերծաւ ի ձերոց հարուածոց, նա ընդ ամենայն տեղիս տարածանէ զոհ և զարհաւիրս ի սիրտս զարհուրեալս և զդողանի հարեալս։ Հրաման տուք փողել յարշաւանս առ նորանոր նահատակութիւնս։

Տէոբալդ. Ո՛չ. հայրդ պատուական, ես ոչ դրժեցիր իմումս երդման։ Միթէ համարիցիք թէ զայսօրինակ մարտ նախատելի օգտաւէտ իմն իցէ Աստուծոյ. ձեզ, ինձ և իմոց հայրենեաց։ Աստուած չունի կարօտութիւն ի պատերազմունս։ Ես համարէի զիմսն՝ քաջարի դիւցացունս. այլ նոքա եղեն յափշտակողք. ո՛չ խնայեն ո՛չ ի մանկանս, և ո՛չ ի ծերս, և ճիգն դնեն միայն վասն աւարաց։

Զինուոր. (գայ) Տէր իմ ասպետ. առ ձեզ ածեն կապեալ ի ջղթայս զտանուտէր գեղջս այսորիկ. ահա և դրօշ նորա։ (Տայ նմա զեղէգն երկայն, յորոյ ի ծայրն երևի կերպարան արջու, կամ այլոյ վայրենի գազանի.) ով՝ թե որպիսի բիրտ և անընկճելի ոմն է ծերս։

Դոմինիկեան. Արդեօք հայհոյեաց զԱստուած։

Զինուոր. Ո՛չ, խօսի իսկ սակաւ յոյժ, այլ իւրաքանչիւր բանք իւր՝ են հրամանք։ Որպիսի բարբառ մեծարոյ, տեսիլ վեհափառ, կամակար կատարեն ամենեքին զակնարկութիւես կամաց նորա։ Աւանիկ և նոյն ինքն իսկ:

ՎԱՐԱԳՈՅՐ Ե.

Միստիվոյ (Ի շղթայս ածի յոմանց պահապան զօրաց) և առաջինքն: Միտիվոյ. Ո՞ւր տանիք զիս։ Վասն էր ընդ քարշ ածէք զիս ի վերայ դիականց եղբարց իմոց, ընդ մէջ աւերակաց կործանեալ բնակարանաց մեղրոց։ Միթէ չէ մի և նոյն մեռանելն ուր միանգամ և իցէ։ Սպանէք զիս աստ յայսմ վայրի. չկամիմ երթալ անդր ևս։

Զինուորն. (ցուցեալ նմա զպատկեր) Կրկնեա ծունր աստանօր։

Միստիվոյ. Ո՛չ բնաւ կրկնեցիր ծունր։

Դոմինիկեան. Զի՞, դու զԱստուած հայհոյես։

Միսաիվոյ. Չէ իմ երբէք հայհոյեալ զԱստռւածն ձեր, այլ չկտրեմ նմա մատուցանել զերկրպագութիւն։

Դոմինիկեան. Լսէ՞ք արդեօք, ասպետ. սա չկամի երկրպագանել Աստուծոյ. ապա ուրեմն հայհոյեաց գնա. հեղ զարիւն դորա կաթիլ առ կաթիլ։

Տէոբալդ. Ո՛չ, հայր պատուական, ո՛չ լսեմ ես զհայհոյութիւն ինչ, (յանձն) ծեր դու, յարգոյ է յաչս իմ քոյդ մեծասրտութիւն։

Դոմինիկեան. Հրամայեմ քեզ յանուն մերոյս Աբրայի։

Միստիվոյ. Սա՞ է ձեր ասպետ, որ ի հասարակ գիշերի աւազակաբար յարձակի ի վերայ անզէն ամբոխի. սա՞ է, որ մերկէ զսուսեր ի կոտորած մանկանդ տղայոց։