Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միստիվոյ. Ձեզ արժան էր գալ մերձենալ խաղաղութեամբ առ հիւղս մեր մենաւորս, քարոզել զճշմարտութիւնն — համոզել զսիրտս մեր, գուցէ թէ մեք կամակար յօժարութեամբ ունկն մատուցանէաք ձեզ. և գայաք զհետ ձեր։

Դոմինիկեան. Միթէ դու ո՞չ գիտես զԱստուածն մեր ամենազոր, և ո՞չ ճանաչես զտկարութիւն կռոցն ձերոց։

Միստիվոյ. Ո՞ խօթամիտ. զի՞նչ զանազանութիւն տեսանես յԱստուածն քո և ի մեր։ Մեր ամենեցուն, որպէս կարծեմ, մի է Ասաուած։ Միթէ պարտ է հազարաւորաց հեղուլ զարիւն վասն այն, զի ի նշան պաշտաման աներևութին Աստուծոյ դուք ընտրեալ էք զԽաչ, իսկ մեք զմորթ առիւծու:

Դոմինիկեան. էսէ՞ք արդեօք, ասպետ. զԱստուած հայհոյէ դա։

Տէոբալդ. Լուռ լեր. պատկառ կացցես ծերութեան նորա։

Դոմինիկեան. Եթէ յայս քո մեծարոյս է յարգ ծերոյս, քան զփառս Աստուծոյ, զէթ զմտաւ ած զսարսափելի արշաւանս վայրենեացս յերկիր քո և յերկիր եղբարց քոց, զորս անցնդհատ նորոգեն յօրէ յայնմանէ, յորմէ հետէ չեն ի միջի Հենրիկոս Լէոն, և Բերնգարդ Թոսքանեան, յուշ լիցին, քեզ թշուառ քրիստոնեայք, որք հեծեն ընդ լծով գերութեան նոցա. բե՛ր ի յիշատակ զկանայս և զմանկունս, զորս արարեալ է դոցա անօգնական այրիս և որբս։

Միստիվոյ. Ստես, չէ բնաւ սակաւաթիվ ժողովրդեան իմոյ թողեալ լքեալ զիւրեանց հիւղս խաղաղականս. ստես, զի չէ երբէք նորա խնդրեալ ինքեան կերակուր յաւարէ, ստես. ո՛չ երբէք եղեալ են քրիստոնեայք գերի մեր: Մի միայն գերի քրիստոնեայ գտաւ ի ձեռին իմում. այլ էր իմ յաւէտ բարեկամ քան գերի. ես գնեցի զնա ի դրացեաց։

Դոմինիկեան. Գերի՞ ի քրիստոնէից։ Աստուած իմ։ Ուր է, ուր է մոլորեալ ոչխարն, միթէ ոչ լսէ զձայն իւրոյ հովուի։

Տէոբալդ. (յայս ամենայն ժամանակս կայր ի մտածութեան։ Մերձենայ առ ծերն ազնուական իմն, այլ երկիւղած տեսլեամբ, կարկառէ առ նա զձեռըն). Կարե՞ս արդեօք ներել ինձ։

Միստիկոյ. (մերժէ զձեռն նորա.) Ոչ երբէք, դու բարձեր յինէն զամենայն ինչ. և եթէ ներեցից քեզ, եթէ հաշտեցայց ընդ քեզ, լցցես դու զչափ խստութեան քո, զիս թողցես կենդանի։

Տօռբալդ. Այլ եթէ ես ուղղեցից։ Հատուցիր որչափ ինչ հնար իցէ՝ եթէ դարձուցից քեզ զխաշինս քո, ժողովեցից զժողովուրդ քո ցրուեալ, արձակեցիր ի կապանաց զդերեալսն, տարածեցիր զոտիւք թովք զարիւնաշաղախ աւարն նորոգ կանգնեցիր զհրածուխ բնակութիւնսն։

Միստիվոյ. (հայեցեալ ի նա.) Ո՜հ, կին. զավակունք։

Տէոբալդ. (հանկարծ ըմբերանեալ՝ մնայ ընդ երկար ի լռութեան. ապա բոցաբորբոք). Ո՜ է՞ր ո՛չ կտրեմ դարձուցանել ի նոսա զկեանս, ծեր դու, որոյ ալիք արծարծեն ի սիրտս զյարգ՝ և զվարկ. դու չէիր միայն ամուսին և հայր, դու նահապետ էիր մեծի գերդաստանի, ի շրթանց քոց հեղանէր խրատ իմաստից և խաղաղութեան. ի քէն ունէին զհանգիստ իւրեանց և զերջանկութիւն. և առանց քո են որբ։ Յետս ընկալ զայս դրօշ՝ նշան քումդ իշխանութեան. դարձեալ միւս անգամ սկիզբն արա՛ երանալէա կացացանել զքո ժողովուրդ փոքրիկ, և լե՛ր որ զի մերոյս եկեղեցւոյ։

Միստիվոյ. Ո՞ երիտասարդ, յաչս քո փայլէ փողփողէ հոգւոյդ քաղցրա-