Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունենալով «Խաղ»-ը, ընտրություն է կատարել, ի մի է հավաքել տարբեր հատվածներ, և որպես Աղասու երգ «Վերք»-ի մեջ գրել։

«Վերք»-ում եղած Աղասու երգի 14-րդ, 10-րդ, և 21-րդ տներն ավարտվում են բազմակետերով, որոնց հաջորդող տները դրված են արդեն ընտրությամբ։ Պարզ է, որ ընտրությունը լինում է միայն պատրաստի նյութից, տվյալ դեպքում «Աղասու խաղը» պոեմից,

1)Բնագրում այս՝ 364-րդ («Քուն իմ՝ սասանումն, երազք իմ՝ տանջանք») տողից հետո, որով վերջանում է 17-րդ էջը, հեղինակը բաց է թողել թերթի մյուս էջը և դրան հաջորդող երեք թերթը, հավանաբար շարունակելու համար, բայց շարունակել է՝ ըստ իր համարակալման 3-րդ քառաթերթի առաջին էջի սկզբից։

2) Ղռխբուլախ»— (Քառասուն աղբյուր), գտնվում է Կոտայքում, Ղռխբուլախն է մատակարարում Երևանի ջուրը, և նրանից է սկզբնավորվում Գետառ դետը։

3) Նորք.- Երևանի հեռավոր բարձրադիր թաղամասերից մեկը, սկզբում եղել է գյուղ, իսկ 1837 թ. միացվել է Երևանին։

4) Բնագրի 31-րդ էջի 646-րդ տողի դիմաց, լուսանցքում կա հետևյալ ծրագրային նշումը. «Աստ կարելի է երկարել»։

5) Բնագրի 34-րդ էջի 697-րդ տողի վերևի լուսանցքում կա հետևյալ ծրագրային նշումը. «Աստ կամի երեխայիցն ցուցանել զերկինս զոր պարտ է յաւելուլ»։

6) Բնագրի 74-րդ էջի չորս լուսանցքներում կան մատիտով արված հազիվ ընթեռնելի ծրագրային նշումներ առանց կետադրության և առանց տողատման, որի տողատումները և կետադրումը կատարել ենք մենք ըստ բովանդակության, հնարավորության սահմաններում վերականգնելով նշումների տրամաբանական հաջորդականությունը։

«Նշխարք բերել։ Քարվան գնալը։
Հանդը հաց հայ մշակին։
Համբարձում, ջրօրհնեք, վարդավառ,
Ղովղ անիլ, մեռոն օրհնեք։
Պասը բաց անել. բոխ, զոխ,
Իգեք ղը < րաղը > փորել էտուլ թաղիլ։
Ճոճ գցել։
Հեռու տեղից գալը, առաջ գնալը։
Քթոցով պտուղ տալը։
Աբեղայաց էջմիածին։
Ձուկ բռնիլ, Գեղարքունի ֆորս անիլ, ջիրիդ:
Սարից եղ բերել։
Ծում։ Միրգ ծախիլ։
Հարսանիք, ուխտ գնալ։
Զատկի ձուն և բողչա գառը պահել, մորթել,
Ղալաբանթլղ < մեկ անընթեռ. >
[սուփ < րեն > ] սուփրեն բաց անելը։
Տանձը քաղիլը, չորացնելը։
Ղշերին կուտը, դալի փայը աղքատաց։
Թուրքերի կռիվը, աղջիկների մարաքյա
Մատաղ անելը, օրհնելը։
Օխտն անգամ բաժակի գինին։
Աղքատաց հաց տալը։
Ժամ, պատարագ, գերեզման։


Այս նշումների վերջին հատվածի համաձայն հետագայում շարադրված է «Վերք Հայաստանի»-ի առաջին գլխի 21-րդ պարբերության վերջին մասի մի հատվածը, որը հաստատում է, թե «Խաղը» նախորդել է «Վերք»-ին։

7) Բնագրի 77-րդ էջի 1606-րդ տողի դիմաց, լուսանցքում կա հետևյալ ծրագրային նշումը.

Խրատն էլ.?»։

8) Յուպիտեր.- Ըստ հռոմեական դիցաբանության՝ աստվածների հայրը, որը հունա–