Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան դիցաբանության մեջ անվանվում է Զեվս։ «Յուպիտեր կեսորն» արտահայտությունը փոխաբերական իմաստով է գործածված, սկեսրոջը համարելով ընտանիքի մեծերից։

9) Սատուրն.— Ըստ հռոմեական դիցաբանության Սատուրնը ցանքի աստվածն էր և հողագործության հովանավորողը։ Նա պատկերացվել է տարիքավոր մարդու կերպարանքով՝ մանգաղը ձեռին։ Սատուրնը հունական դիցաբանության մեջ Կրոնոսն է: Աբովյանը «կեսառին» Սատուրն է անվանել, որպես ընտանիքի մեծի, որովհետև Սատուրնը Յուպիտերի հայրն էր։

10) Ուրանաս (Ուրան— երկինք). Ըստ հունական դիցաբանության Ուրանուսը Կրոնոսի հայրն էր, աստվածների նախահայրը։ Աբովյանը «կեսառին» համարելով ընտանիքի նախահայր, անվանել է նրան և Ուրանուս։

Վերոհիշյալ երեք դիցաբանական հերոսների հանդես գալը պայմանավորված է անմիջապես տվյալ հատվածի բովանդակությամբ ու ձևով։ Աբովյանը խոսելով երկնային մարմինների մասին, նրանց հանդես է բերում մարդկային փոխհարաբերության մեջ, մարդկային կերպարանքով, որի պատճառով էլ նա ընտրել է հատկապես դիցաբանական այն հերոսներին, որոնք սերտորեն կապված էին բնության երևույթների հետ։

11) Բնագրի 91-րդ էջի 1939-րդ տողի դիմաց լուսանցքում կա ծրագրային հետևյալ նշումը.

«Մուճտ?»

12) Բնագրի 105-րդ էջի 222-րդ տողի դիմաց լուսանցքում կան հետևյալ ծրագրային նշումները.

«Ես քո ձեռին աղլուխ
Թոփ մուկն եմ»

13) Բնագրի 107-րդ էջի 2290-րդ տողի դիմաց լուսանցքում կան հետևյալ ծրագրային նշումները.

«Ես քո տան վազն եմ.
Գրել, քաղել, քշտել, քամել
Կնճեռը հանել և այլն։

14) Բնագրի 127-րդ էջի 2725-րդ տողին հաջորդում է ծրագրային մեկ թերի տող հետևյալ սկսվածքով՝

«Երեսդ»

15) Գրիգոր Պապը.– Գրիգոր Լուսավորիչ։

16) Խոր Վիրապ.— Արտաշատի շրջանում գտնվող ավանդական այն փոսը, որտեղ Գրիգոր Լուսավորիչը ապրեց 14 տարի Տրդատ թագավորի հրամանով, որպես պատիժ քրիստոնեությունը դավանելու համար։ Ավանդական այդ վայրում կառուցված է Խոր Վիրապ վանքը։

17) Գեղարդա վանք.— Հռչակավոր վանք (10—13-րդ դ.), փորված լինելով քարայրերի մեջ, կոչվում է միաժամանակ Այրի վանք։

18) «Մենծ Ապով պապը».— Խաչատուր Արովյանի նախահայրերից, որից սերվել է Աբովյան տոհմը։ «Վերք Հայաստանի»– ի մեջ Ապովը հիշատակվում է որպես Աղասու նախնիներից։

19) «Սառա Խաթուն տատը». Աբովյան տոհմի նախնիներից։ «Վերք Հայաստանի»-ի մեջ Սառա խաթունը Աղասու տատն է։

20) Կոզեռն.— «Կոզեռն» բլրակը գերեզմանոցը գտնվում են Երևանում։ Գերեզմանոցը համարվում է քաղաքի հնագույն Հնություններից մեկը։ Բլրակը և գերեզմանոցը «Կոզեռն» անունը ստացել են, որովհետև առաջին անգամ այնտեղ է թաղվել 11-րդ դարի հայտնի գիտնական Հովհաննես վարդապետ Կոզեռնը։

21) Սարթ Սարդիս.— Եկեղեցի Երևանում, կառուցված Նահապետ կաթողիկոսի կողմից 17 18-րդ դարերում։ 1835 թ. Հովհաննես Շահխաթունյանը վերանորոգեց այս եկեղեցին։

22) Ամենափրկիչ.— Ամենափրկիչ անունով եկեղեցիներ Հայաստանում շատ են եղել, հավանաբար Աբովյանը ակնարկում է Գառնիի շրջանի Հավուց Թառ վանքի Ամենափրկիչ եկեղեցին։

23) Կոնդ.— Երևանի հնագույն թաղերից մեկը, գտնվում է քաղաքի արևմտյան մասում, բարձրության վրա։ Սկզբում այնտեղ բնակվել են նստակյաց հայ բոշաներ։ Պարսկական տիրապետության օրերին այդ թաղամասը կոչվել է «Թափա բաշ», այսինքն՝ «Կոնդ»։