Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թարգմանությունն իր ծավալով թեև հավասար է, Լաֆոնթենի առակին, բայց բովանդակությամբ հիմնովին տարբերվում է նրանից։

Կռիլովյան բնագրի համեմատությամբ եղած ծավալային տարբերությունը (17 տող) արդյունք է ստեղծագործական թարգմանության. որը տեղ–տեղ վերամշակման բնույթ է կրում։ Համոզվելու համար բավական կլիներ համեմատել Ա-ի թարգմանության սկզբի 20 տողը Կռիլովյան բնագրի սկզբի 13 տողի հետ։

ԱՆՔԱՂԱՔԱՎԱՐԻ ԷՇԸ

(էջ 264)

Ի. Խեմնիցերի «Осел певожз» առակի ստեղծագործական թարգմանությունն է։ Խեմնիցերն իր հերթին օգտագործել է Եզոպոսի «Ձի և էշ» առակի սյուժեն (համեմատել «Առակի Եզովբոսի», 1849 թ., Էջ 153—4 («Զի և էշ»):

Ա-ի արխիվում (Գրական Թանգարան, ձեռագիր № 114) պահվում է այս առակի գրաբար վարիանտը, անվերնագիր, գրված թանաքով՝ սովորականից հաստ և երկծալ թղթի (22,7×19) առաջին երեսի վրա։ Նույն թղթի չորրորդ երեսին գրված է «Աղուէս և խաղողի առակը (տես այդ առակի ծանոթագրությունը)։ Գրության թվականը անհայտ է, ըստ երեվույթին պետք է գրված չինի ոչ ուշ քան մինչե. 1840 թիվը, իսկ այնուհետև աշխարհաբար լեզվով վերամշակվել է «Պ. Վ. Խ» ժողովածուն կազմելու շրջանում։ Ստորև բերում ենբ այդ գրաբար վարիանտը։

Յուղի անձուկ Ձին ընդ առաջ
Հանդիպեցաւ իշոյն՝ յանկարծ։
Զյարգանս յիշոյն սպասելով Ձին
Կամէր, զի տայցէ նա նմա զուղին։
Բայց էշն ըստ որում չէր առեալ զուսումն
Մնացեալ անկիրթ, որպէս ծնավ անկիրթ,
Ուղղակի դիմեաց ի վերայ Զիոյն։
Ձին համեստութեամբ դարձեալ առ այս բիրտ։
«Խնդրեմ տալ տեղի, զի անցցուք աստի,
Կամ թո՛ղ ինձ առաջ գնալ՝ պա՛տուելի»։
Բայց էշն բրտութեամբ առաջ խաղալ, գայ
Ո՛չ թողեալ ձիոյն անցանի առ նա։
Ձիոյն զայս տեսնալ, ինքն տայ զուղին
Ասելով. բարի. մի՛ ամայնա՛ք ինքնին՝
Նախ դու անքանիլ, մի՛ վիրաւորիլ։
Իմ քո զիրաւունս չէ կամք ընդոտնել
Քո ղանդրանկութիւն իշական՝ խլել:

ԱՆՑՎՈՐԱԿԱՆՔՆ ՈՒ ՇՈՒՆԸ

(էջ 265)

Ի. Կռիլովի «Прохожие и Собака» առակի ստեղծագործական թարգմանությունն է՝ Ա-ին հատուկ ոճով։ Բնագրի համեմատությամբ թարգմանությունն ավելացել է չորս տողով։