Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՅԼ ԱՌԱԿՆԵՐ

ՍՈՎԱՄԱՀ ՇՈՒՆՆ ՈՒ ԷՇՆ ՈՒ ՍԵՎ ԱԳՌԱՎՆԵՐԸ

(Էջ 281-283)

Տպագրվում է համաձայն հեղինակի ինքնագրի, որ պահվում է Հայկական ՍՍՌ ԳԱ. Մ. Աբեղյանի անվան Գրականության Ինստիտուտի Գրական Թանգարանում, Ա-ի արխիվ, ձեռագիր № 115։ Ինքնագիրը գրված է թանաքով, գորշավուն երկծալ թղթի (23,5×19) երկու երեսի վրա։

Գրության թվականն անհայտ է. բայց ըստ ձեռագրի կարելի է ենթադրել, որ դրված է «Պարապ վախտի խաղալիք»-ը կազմելու շրջանում՝ 1840—1341 թ. թ,։

Առաջին անգամ տպագրվել է Ա-ի «Ընտիր երկեր»-ի երկրորդ հատորում՝ խմբագրությամբ Ռ. Զարյանի, Երևան, 1910 թ., էջ 170—172, որտեղ կան հետևյալ սխալները՝ հեղինակի ինքնագրի համեմատությամբ.

8 տող. թաղթից ընկած, ընկան տնետուն,
բնագրում՝ թաղաթից ընկած, ընկան տնետուն
23 տող. ես տունը պահում, սաղ բեռը կրում
բնագրում՝ Ես տունը պահում է սա բեռը կրում
51 տող. հո նրա համար, հո Կոշա ժամհարն
բնագրում՝ հո նա նրա համար, հո Կոշա ժամհարն։


< ՃՊՈՒՌՆ եՎ ՄՐՋԻՒՆՆ >

(էջ 284)

Տպագրվում է համաձայն հեղինակի ինքնագրի, որը պահվում է Գրական Թանգարանում Ա-ի արխիվ, ձեռագիր № 116։ Ինքնագիրը գրված է թանաքով, երկծալ, սովորականից հաստ թղթի (22,7×18,8) մեկ երեսի վրա։ Ձեռագիրը չի վերնագրված, բայց ակնհայտ է, որ դա Ի. Կռիլովի հայտնի առակի («Стрекози и Муравей») թարգմանության փորձ է, որը մնացել է սևաсիր, և որին Ա-ը հետո չի անդրադարձել, չի վերածել աշխարհաբարի և չի զետեղել ո՛չ «Պ. Վ. Խ.» ժողովածվում և ոչ էլ օգտագործել իր մյուս աշխատություններում։ Հիմնական տեքստն առաջին անգամ տպագրվել է Աս. Ասատրյանի՝ «Աբովյանը—առակագիր» հետազոտության մեջ (Հայկական ՍՍՌ ԳԱ Հասարակական Գիտությունների «Տեղեկագիրք», 1945 թ., № 3—4, էջ 95)։

<ԱղՈւԷս ԵՎ ԽԱՂՈՂ>

(էջ 285)

Տպագրվում է առաջին անգամ համաձայն հեղինակի ինքնագրի, որը պահվում է Գրական Թանգարանում՝ Ա-ի արխիվ, ձեռագիր № 114։ Գրված է թանաքով, սովորականից հաստ և քառածալ թղթի (22,7×19) չորրորդ երեսին։ Նույն թղթի առաջին երեսին «Անքաղաքավարի Էշ» առակի գրաբար սևագրությունն է, իսկ երկրորդ ու երրորդ երեսները դատարկ են։

Ձեռագիրը չի վերնագրված, բայց ակնհայտ է, որ դա Ի. Կռիլովի «Лиша и виноград» առակի թարգմանությունն է։ Ա-ը պահպանել է կռիլովյան բնագրի տողերի քանակը (13)։ Գրության թվականն անհայտ է, բայց հավանական է, որ թարգմանությունը կատարված է Կռիլովի առակների ժողովածվի 1834 թվի հրատարակությունից («Басни Ивана Крылова и осьми книгах» СПБ 1884 г.) ոչ ուշ, քան մինչև 1840 թիվը:

ԱԳՆԵՍ

(էջ 287-305)

Տպագրվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ տպագրվել է Պետրոս Սիմոնյանի «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթում՝ 1864 թ, մարտ — ապրիլյան երեք համարում (№ № 12, 13,