Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես ո՞վ եմ՝ որ դու ինձ հետ բաս մտնես
1060 Իմ վատն կամենաս, երեսից քցես,
Որ քո զորությունն ինձ պես վատ ճիճվին
Կամենաս ցույց տալ, ոտիդ տակը տաս
«Միթե հողն էլ ու ճիճուն քո աչքին
Քաղցր չեն, որ ես էսպես միտք անեմ։
Դու չե՞ս զարդարել դաշտերը ծաղկով
Դու չես պսակել ծառերը պտղով
Դու չե՞ս ղշերին կերակուր տալիս,
Նրանց օդումը, օձին բնումը,
Ձկանն ջրի տակին, գազանին մերումն
1070 Ումնի՞ց են նրանք ապրուստ ստանում,
Չէ՞ քո հայրական աջն է նրանց պահում,
Չէ՞ քո բերանը գետնին հրամայում,
Որ նրանց պահի, ճուտովի ձագերով
Ձմեռ թե ամառն, աշնան թե գարնան
Չէ՞ քո ձեռն է՝ որ նրանց գլխին ա ըլում
Նրանք ոչ բահ, ունեն, ոչ քութան, ո՛չ չութ
Ո՛չ վար են անում, սերմանում ցանում,
Ո՛չ հնձում, կասում, ամբարն ժողովում,
Դու ես նրանց էս հոգսն, քաշում, պատրաստում,
1080 Կերակրում, պահում՝ որ քեզ փառաբանեն,
Քո անունդ օրհնեն, քեզ գովաբանեն
Ախ ով իմ ստեղծող, որքան տկար է մարդն
Որ տարակուսի՝ թե նրան չես պահիլ։
«Ախ ես քո էն սուրբ դարգյահիդ մեռնիմ,
էն ի՞նչ ձեռն էր՝ որ մեր ծաղկներին,
Ղշերին, գազանաց, դաշտին, սարերին
էնքան թյուր տեսակ գունով զարդարեց.
էնքան հրաշալի հոտով ծաղկեցրեց,
Տկարին էնպես խելք, շնորք տվեց,
1090 Որ իր գլուխն մեծիցն միշտ ազատ պահի,
Ո՛չ թվանք ունին, ո՛չ թոփ, կամ թուր, սուրա
Այլ միշտ իրանց կարում են պահել.
Միթե չար մարդին միայն էր կարիք
Հնարել էսպես անարգ, փիս գործիք
Ընկեցին սպանել, հացը ձեռիցը խլել
Ղշերին, գազանին որդուցը զրկել,
Աշխարհներ քանդել, իրան քանդիլ տալ
Ինչ կըլի մարդը մեկ օր քեզ ճանաչի,
Քո գութը մտածի, ընկերին սիրի,