Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընչի Արեգակդ՝ լուսնիդ էլ ասում
Լուսին՝ աստեղաց, հրամայում, քշում,
Բոլոր երկինքը միայն մեկը տիրում
Ու ուրիշներին խռկում, հալածում։
Բայ՛ց ինչպես են նրանք միաբան սիրով՜
Մինն տեսնելով, մյուսին խնդա
Փայի՛, փայփայի, փողփողի լուսով
Ծիծաղի, ողջույն տա, աննման կարոտով
1150 Տեսնելով նրանց արեգակի աչքը քցիլը
Բոլոր պատրաստ են, գլխները բարձրացնենր
«Արիր մեր փեսա՝ բոլորը ձայնեն,
Արի քո սիրույն կարոտ մնացինք,
Մենք քո գլխովը միշտ պտիտ կուտանք»
Հենց նա մերձենա արևմտյան կողմը
Բոլորք տրտում տխուր գլուխը քաշած
Լալով ուղարկեն՝ որ ազնիվ փեսայն
Շատ չի ուշանա, կրկին եդ դառնա,
Սուգ անեն, կոծեն, ողբալով ասեն»
1160 Գնաս բարեավ ախ դու մեր գլխի պսակ,
էլ ե՞րբ դու կգաս, մեր մեջը կերևիս
Մինչև էն վախտը, քեզ համար սուգ կանենք
Շլնքներս ծռած, կնստինք, կցավինք
Մինչև էլի գաս, մեզ ուրախացնես,
Քո քաղցր երեսը էլ եդ կբերես։
Ընչի՞ չէ մարդն էլ էսպես իրան բռնում
Իր երկրի Աստծուն, էսպես ճանաչում
Ու իր ընկեցին սիրում, պահպանվում։
Ծառերիդ, թփերիդ ես մտիկ տա՛լով
1170 Ղշերիդ ձենը անկաջս առնելով
Սուրբ արեգակիդ ծեգն իմանալով
Սուրբ աստեղացդ աչքն աչքիս առնելով
Աղբրի քչքչոցն, սարի մեծությունն
Ծովի, ցամաքի, մեծություն, բարություն,
Գլխումս բաց կանեմ, գետնի վրա կնգնիմ,
Իմ ժամ, իմ խորան, երկինք, գետինքը
Իմ սուրբ պատարագ՝ իմ ջերմ աղոթքը
Քեզ կմատուցանեմ, Լալով, արտասվելով
«Տո՛ւր ինձ սիրտ՝ որ ես էլ բարի ըլիմ,
1180 Տո՛ւր ինձ էն հոգին՝ որ քեզ տիրական
Տե՛ր իմ Արարիչ իմ փրկիչ, պաշտպան.