Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես էլ թող լինիմ, մեկ ծաղկի նման,
Ես էլ կարենամ lինիլ օգնական,
Երկրի մեծություն, սարի բարձրություն
Արեգակի լույսն, ու ծովի ջուրը,
Շաւտ են ինձ համար, իմն է բուռը հողը,
Թո՛ղ ես էլ լինիմ մանիշակիդ չափ,
Ծաղկիմ կանաչ տեղ իմ որդքերով
Ոտի տակ չընգնիմ, ինչպես մյուսները,
1190 Մեկ ջրի ղրաղի, կամ փշի տակի,
Ոտից, և քամուց ազատ ու հեռի.
Աչքս իմ ընկերներիս, ու իմ կոկոմներիս
Տեսնի, ու խնդա, ջրի հետ խաղա,
Ով կուզի, քաղի, չծակի, ու հոտ տա,
Առավոտյան ցողդ երեսիս վրա,
Երեկոյան շաղդ ծոցումս պահած
Ննջիմ թե զարթնում ես ուրախ սրտով
Ջուրն իմ երեսիս խփի ծլծըլալով,
Ես նրա երեսին պար գամ, համբուրեմ
1200 էսպես միասիրտ, միաբան սիրով
Հավիտյան մնանք ուրախ և բարով։
Քո անունդ հիշենք միշտ քաղցր հոգով,
Արարիչդ սեր մեզ պահյա՛ սիրով։
Որ էս լսեն որդիքդ ախ՝ Աղասի ջան,
Թե իրանց հերն էսպես բարի էր.
էս հոգսով իրանց պահեց, մեծացրեց
Հարցնեն ինձ լալով, բաս, ո՞ւր է ափուն,
Հնչի՛ չես ցույց տալիս, որ նրա ճտովն ընկնինք
Համբուրենք նրա բերանն՝ որ մեզ էսպես անտեսեց
1210 Ո՞ւր է մեր բարը, ինչի՞ չի գալիս,
Որ նրա ձեռը բռնենք, պաչ անենք,
Նանի ջան, ասա, նանի ջան ցույց տո՛ւր.
Թո՛ղ գնանք վազենք, ճտովն ընկնինք
Ձեռիցը բռնենք, ու քեզ մոտ բերենք,
Նանի ջան, բարին ընչի չենք տեսել
Խռովել ա մեզանից, ուրիշ տեղ գնացել.
Բաս մենք փիս էինք հալբաթ՝ որ նրա խրատը
Լավ չպահեցինք, սիրտը խոցեցինք
Մեզ թողեց, գնաց նա ուրիշ երկիր.
1220 Երեսիդ մեռնիմ՝ նանի ջան ասիր.
Քո ըմբրիդ մեռնիմ, նանի ջան խոսիր.