Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր տուն ու դուռը բյուր բարությունով
Հենց բռնես տրաքում են ու ուտող ուզում-
Ուտող էլ չկա, ղուշն ու գելն, թշնամին
1780 Գալիս են տանում, մեր գլուխն էլ կտրում։
Մեր սուփրի տուտը Ֆռանգստան ա հասել,
Մեր բաղի բարին, ծով դառել, կանգնել.
Մենք էլ որ չուտենք, աղքատին կտանք
Որ մեր շեմիցը մեզ օրհնելով դուս գա:
Մեկ հինգ էս զգար էլ՝ ղոնաղ ունենանք,
Մեկ սաղ ամիս էլ որ ուտենք, խմացնենք
էլի մեր սուփրի, տան բարաքյաթը
Աստուծով հավիտյան բնավ պակսիդ չի.
Թե որ պակսի էլ, մեր շանն ըլի սաղ,
1790 էլի կը դատենք, կուտենք, կը մարսենք
Օրը հազար ուզվոր լիք ճամփու կդնենք.
Որ նրա աչքը չմնա մեր հարթն
Աստված բարկանա, մեր աչքը հանի
Մեր դլխին խփի, մեր ձեռիցն առնի
Շներոց, գիլերոց անի ու փչացնի։
«Թե ձեր պպին կկանգ < ն > իք, ձեր ասածն կանեք,
Մեր ասածն լսիլ չերք, դուք ձեր ձին կքշեք
Քիթներդ հարկևոր հարսի պես կախ կտաք.
Մեկ մատ դիպչելիս՝ հազար կտոր կըլիք
1800 Ուրշի ասածն դուք քամուն կտաք
Ձեր թթուն ու թանը շաքարի պես թանկ
Գնով ուրշի վրա՝ աչքերը թող կածեք
Կծախեք, կմարսեք, էծն ուղտի տեղը
Ուլն ձիու տեղը կառնեք, կխաբեք
Ու կուզեք հենց մենք ձեր դնչին մտիկ տանք
Ինչպես դուք փչեք, էնպես մենք պար գանք
Ինչպես դուք ծափ տաք, էնպես ծուլ ըլինք,
Ձեր քնթի մազին, կիտած նոթերին
Հենց մտիկ տանք խաղանք, կամ լռված նստինք
1810 էն ժամանակը քարվանն կկտրեն
Թուլին հարամին, մեր ձեռիցը կփախչի-
Սուրուն չոբանով գիլի ձեռ կընգնի
Ու վայ տեր կանչելով կերթա ջուրը կթափի
Ու կմնանք տանը, ձեռներս ծոցներիս
Ոտը կոտրած նստած, դուռն երեսներիս
Երթիկներս կալ, հետ արած նստած