Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խուռջին ու ջեբը լցնեն, բռիցն էլ
Բռնեն, դուս տանեն խելիմ ճամփա էր
Հետը գնան ասեն. «ուր որ գնաս էլ
Աստված քո բանին, սրտին ու գործքին
Հաջողություն տա», որ լայաղ արիր
1860 Մեր շեմը կոխեցիր, մեր հացը կտրեցիր
Մեր տունը մտար, մեր տանը քնեցիր
Թե որ մեկ ճամփեդ էս կողմը ծռվի
Խնդրենք քեզուքեզ գաս, գնաս, մեզ ասես
«Բարի լույս ձեզ ու Աստուծո բարի»
էգուց ավելի ոչինչ չենք ուզիլ:
Հիմիկուց դենը մեր տունը ձերն ա,
էլ մերը չի՛ դու խաթրջամ ըլիս։
Հացն Աստծուն ա, մենք էլ քո ծառեն
Երբ սիրտդ ուզենա, ձիուդ գլուխը թեքի
1870 Ու դուզ մեր դուռը արի, ու կանգնի,
Ճամփեն սովրեցիր, էլ քեզ ի՞նչ ասենք։
Հազար հաց ուտող ու բարեկամներ
Ունինք մեր տանը, դու էլ նրանց մեկը։
Գիշեր էլ որ գաս, մեր դուռը ծեծես,
Մենք վեր կկենանք, դուռը բաց կանենք։
Տանն էլ որ չըլինք բալանիքի տեղը
Դու հո իմացար, արի բաց արա,
Կեր, խմիրր կշտացիր մենակ քեֆ արա
Խուրջինդ լցրու, տար երեխեքանցդ
1880 Թե քեզ տանտիկինը գա տեսնի տանը
Կամ իմ հարսներս մեկ թթու խոսք ասեն
Մեկ փետ առ նրանց էլ տանիցը դուս արա,
Ես եմ հո իմ դուռը, քեզ ճանաչացրել,
Նրանք ով են, որ քո վրա հաչեն։
Հացը ո՝չ նրանցն ա, ոչ իմը ոչ քոնը
Հացն Աստծուն ա, Աստծուն փառք ըլի։
Ով վրա հասնի, հենց պետք է ուտի։
Թե Թուրք ըլի, թե Հայ, կամ թե Նասրանի
Աստծո ստեղծածն չե՞ն ու մեր պատկերը
1890 Աստված ի՞նչ կասի, որ ես նրանց դարտակ
Դուռը հետ անեմ, ու ճամփու քցեմ
Աստված էն վախտը, հո տունս կքանդի
Ու ձեռս կմնամ ծոցիս դռնե դուռն ընկած։