Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես պետք է տամ որ, նա էլ մեկին տասն
Ինձ տա որ էսպես դրսի ճամփորթին
Տուն բերեմ, ես էլ ուտեմ, ուտացնեմ,
Սիրտն առնիմ, շահեմ ու ճամփու քցեմ,
1900 Դե՛ գնա՛ Աստված քո բանն հաջողի.
էս իմ ասածս էլ մտկիցդ չընկնի։
Դվորը որ գնաս, մեզ մտկիցդ չհանես,
Մեզ օրհնես, գովես, մեր բարին հիշես։
Շնորհակալություն էլ չի՛ հարկավոր
Դրա դու փոխը մեր տունը օրհնիր։
Որ որդիքս ու թոռս, աճին, բազմանան,
Ես որ մեռած ըլիմ, նրանք քեզ, քո որդուն
էսպես պատիվ տան ու ճամփու քցեն։
Որ նրանք էլ քո դուռը գան, դու էլ նրանց
1910 Պատիվ տաս, շահես, որ սոված չմնան»։
— Տո քեզ չե՛մ ասում, տո դրանց քաշի՛ր
Թո՛ղ էս խրատը մնա ականջներումն»։
«էն ժամանակը ազնիվ իմ քույր ջան,
Յուպիտեր կեսուրդ, Ուրանուս կեսառդ
Գլխները քորելով, կուչ, ձիգ անելով
Իրանց խար բնիցն վայ տալով դուս կըգան,
Ճակատ բաց կանեն, ունքերն ետ կըքաշեն
Ու ձեր առաջին քուցին քուցին կանեն
Ձեռըների շարբաթն ձեզ կխմացնեն
էլ ով ինձ հաց, ջուր կտա, տուն կթողի,
Ինչ որ ես անիմ, տերն էլ էն կանի։
1920 Ձեր ճակատ Էն պաչ կանեն, տուն կտանեն,
Ձեր ղոնաղներին համեցեք կանեն։
Տանը նս՛տած տեղը ձեր աշղ բլբյուլն,
Որ մինչև էս վախտը, դռանն ու կտրներին
Ամոթ քաշելով իր սազը ձեռին
Ուզում էր տուն գա, բայց չէր սիրտ անում.
Վախում էր թե նրա ձեն ու մարաքեն
Ձեր ազիզ սրտին դիրեկան չըլի.
Դուք խռովիք, նա էլ՝ շատ ամոթ քաշի.
Գլուխը կախ քցած, նա կուչ կուչ գալով
1930 էս տուր երեսին, էնտուր աչքերին
Մտիկ անելով, կգա ներս կմտնի,
Թողե՛ք խեղճ < ն > իրան մուրազին հասնի.