Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քո անույշ ժպիտդ նրան վարդ մանիշակ,
Քո լացի ձայնը նրան թույն, մահադեղ,
Քո սգի ձենը, նրան սուր ու կայծակ,
Քո ա՜խ, ոխը, ամպ ու որոտումն,
Աչքերդ քցելիս նրա վրա լույս է վեր թափում
Շունչդ դուս գալիս, նրա համար զով զեփյուռ,
Թե կամիս նրան անսուր սպանել
Ձեռդ բարձրացրո՛ւ, նա իսկույն կընկնի
2140 Թե կամիս նրան անկրակ էրել
Հենց փչիր թե չէ՝ նա մոխիր դառնա,
Թե կամիս նրան դու անջուր խեղդել
Թո՛ղ գա արտասուքդ, նա հո խեղդված ա,
Մեռնի թե փչես, նա կըկենդանան ա,
Թե մոխիր լինի, դու վարդ կփոխես,
Թե քար ըլի երեսն, որ կոխես կզգա,
Թե փետ ըլի նրա ջահը որ թե կամենաս,
Նա ծաղկոք, պտղոք փչչի, զարդարի,
Թե ջուր ըլիս ուզում, նա իր աչքը կտա,
2150 Թե հով կամենաս, նա իր շունչն կըհանի,
Թե հաց դու խնդրես՝ նա իր ջանը կտա,
Թե շոր չունենաս, նա քեզ իր սրտումն
Նպահե, կտաքացնի, չի թողալ մրսես,
Խալիչայի փոխ երեսն կըփռի,
Որ գաս դու ման գաս նրա երեսին,
Նա հենց կիմանա, վարդ է վեր թափում,
Թե աթոռ չունիս, նստես, հանգստանաս
Նրա գլուխն ու մեջքը քեզ համար աթոռ ա,
Որ գաս ու բազմես թե հենց կիմանաս,
2160 Թե լույսն երկնային ուր ա վրեն իջավ,
Թե ցողն առավոտյան երեսին կաթեց,
Թե հովն գարնան ձեռը նրան քսեց
Թե չար սատանեն կշտովս անց էր կացել
Ձեռներն երեսիս կեծակին տվել.
Աչքերն ճպճպացրել ատամն ղրճտացրել,
էն փիս ուսերը առաջիս ցցել
Գլուխը փորը քաշել ոտներն իրար խփել
էն կրակ թևերը թափե թափ տվել,