Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եդ կդառնաս՝ կտեսնիս՝ որ քար եմ դարձե՛լ
Մեկ աչքդ երեսիս բար ու խուփ անես
Իմ ջանս դուս կըգա հոգիս կը փչեմ.
2210 Աշխարքն իմ աչքիս թոզ դուման կդառնա
Իմ աչքս քեզանով է հենց լույս տալիս
Որ քիթս բռնես ես հոգիս կըտամ
Հոգուս ճրագը դու ես ազիզ ջան.
Քո մեկ դառն շունչը ճրագը՝ կըհանքցնի
Քո մեկ դառն խոսքը կրակ կդառնա, կերի.
Քո մեկ թթու զրիցը ինձ հմար թուր, դանակ
Շլինքս որ չծռեմ, քեզ գլուխս դեմ չանեմ.
Նա իմ լերդս ու թոքս, նա իմ ջիգյարս
Շունչս քաշելիս հետը դուս կըքաշի
2220 Թե որ մեկ ոտդ գետնին դու թափ տաս
Գետինն ինձ համար դժոխք կդառնա, կբացվի
Ու քեզ էլ ինձ հետ իր փորը կքաշի.
Թե ուզում ես՝ որ ես քեզ միշտ սիրեմ
Երեսդ երեսիս ու դոշդ դոշիս
Կպցրած նստի, ուրիշ տեղ մի՛ գնալ
Ուրիշ հողի շունչն, ուրիշ հողի քամին
Ուրիշ սիրտ ունին, սիրտդ կփոխեն
էլ ես քո աչքին լավ չեմ երևիլ
Փուշ կդառնամ աչքիդ, օձի պես կկծեմ
2230 Իմ ձենն քեզ համար կրակ կդառնա
Իմ լեզուս քեզ համար թուր, երկբերանի
Շունչս քեզ համար հենց բոց ու կրակ
Խոսքս քո սրտիդ օձի թույն, յաղու
Քաղցր խոսքդ ինձ համար ավսոն թալսման
Հոգիս տեղիցը կըհանե քե՜զ կըտա.
Քո ոտի տակին օձի պես ընկած
Կմնամ թե որ գլուխս՝ էլ ոտդ կոխես
Ես ձեն չեմ հանիլ. մարդ ձենս չիմանալ.
Ես քո երեսի հայլին եմ հենց միշտ
2240 Թե դու լաս, ես էլ քո հետդ կըլամ
Թե դու ծիծաղիս, հետդ կծիծաղեմ
Ես քո գլխի մազն եմ, որ մեկ պոկեցիր
էլ քեզ ցավ չի տալ՝ թե որ էլ կտրես.
Ես քո ատամն եմ, թե մեկ հանեցիր
էլ քեզ խեր չի տալ, քեզ պետքը չի գալ