Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեսնողն քո զուգսդ զարդդ ուշագնաց ըլի
Խելքը գլխիցը թռչի, իր մտքումն ասի.
Բախտավոր երկիր, բախտավոր դու հարսն
Օրհնվի փե՛սայդ քո ժիր և արի,
2450 Որ էսպես խնամով, սիրով ու գթով,
Վաստակի, տքնի, ու քեզ զարդարի,
Ո՞վ կա քեզ նման վրա աշխարհի
Թող ձեր օրինակն մեզ էլ գա հասնի
Մենք էլ ըլինք ժիր, մենք էլ զարդարվինք
էդ սերն ա, որ նա էնպես տանջվի
Սիրույդ հունարն ա, որ նա չդադարին,
Լավ սիրող հարսին՝ գլխին ես ղուրբան
Անմեղ հարսի համար ո՛վ չի աշխատի
Անմեղ հարսի համար՝ ով շանը չի տալ.
2460 Անմեղ հարսի համար՝ ով երեսն կթեքի,
Նա պետք է ախր մեր որդիքն մեծացնի
Նա պե՛տք է մեր տունն ու դուռը պահի
Նա պետք է մեզ կյանք ու արև շհանց տա,
Նրա ձեռները մեր բաղը ծաղկեցնի.
Նրա մատները մեր տունը խնկացնի,
Նրա աչքերը մեր մութ տանը լիս տա,
Նրա շունչն մեզ կնդրուկի հո՛տ լինի.
Նրա ծիծաղը մեր պատերը ծաղկացնեն,
Նրա գլուխն ըլի մեր տան թագն պարծանք
2470 Նրա ոտի հողն մեր՝ դաշտերիդ բալասամ
Նրա սուրբ ստինքը մեր ծաղկների կաթն
Ա՜խ բարի հարսի ջանին ես մեռնիմ
Ախ անմեղ հարսի երեսին մեռնիմ.
Անմեղ հարսի ձեռն վարդերով լիքն ա
Անմեղ հարսի ծոցն դրախտ բաց էլած
Անմեղ հարսի աչքն երկնային լույս ա.
Անմեղ հարսի շունչն գարնան հով զեփչուռ ա
Անմեղ հարսի ձենն գաբրիելյան փող.
Անմեղ հարսի սիրտն աղբյուր եդեմա
2480 Ով նրա հոտն առնի, նոր կյանք կստան՛ա
Ով նրա համն առնի, նոր հոգի նոր ջան
Ով չար մտքով նրան մեկ մտիկ անի,
Նրա կշտովն անցնի, ոտներն կթուլանան,
Ով նրա երեսին խորթ աչքով նայի