Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինքը կսևանա, ինչպ ես եթովպացի.
Նրա աչքի արեգակի նման
Հազար բարություն կտա, կբերի
Ով բայց ղաստ անի, իր չափը չճանաչի
Աչքը բարձրացնի, ծուռն աչքով նայի
2490 Ինքը կքոռանա, աչքի լիսն
Անմեղ հարսի մոտ գլուխդ խոնարհի
Նա միշտ խոնարհին, հեզին պահպանի,
Առանց ասելու հոգսդ կքաշի
Երես բարձրացնիլ, նրա երեսն տեսնիլ
Հեչ չէ հարկավոր, հիմարություն ա,
Ա՜խ անմեղ հարսի, ա՜խ արդար հարսի
Հոգուն, արևին իմ հոգիս մեռնի։
«Փեսիդ ոտները կրակ են դասել
Օրն անց ա կենում, նրա սիրտը թուլանում
2500 Նա հազար, բյուր տեղ պետք է էս օր մտնի
Հազար հիվանդի, խեղճի, տկարի
Ձեռիցը բռնի. քեֆը հարցնի,
Դեղ չունին, դեղ տա, փող չունի < ն > , փող տա
Աչքները սրբի, սրտներն ուրախացնի
Ամեն < ի > վրա պահապան կարգի
Որ նրանց պահեն ու օրոն անեն
Սիրտներ < ը > շահեն, դար դներ < ը > քաշեն
Փեսեն մեկ օրումն թև չունի թռչի,
Ձին չունի տակին, ու ոտներ չունի
2510 Շուտ արա նրան, գրկիրր համբուրիր
Ձեռդ տո՞ւր նրան, երեսդ երեսին
Փակի ու ասա գնա ի բարին
Ես քո տան հոգսը էնքան կքաշեմ՝
Որ դու բարով գաս, նստինք վայելենք
Իրար հետ զմայլինք, մեր արածն պատմենք
Թե քանի մարդի լավություն արինք
Քանի խղճի սիրտն ուրախացրինք
Որ մեր կերածն էլ մեր սրտին դիր գա
Որ մեր ասածն էլ Աստծո դի՛ր գա
2520 Ամենի բերանն մեզ օրհնի ասի.
Երանի ձեզ՝ ա՜խ հազար երանի
Ո՞վ ձեր սուրբ սերը, ո՞վ ձեր սուրբ սիրտը
Չի օրհնիլ, գովիլ, ձեզ բախտ չի ուզիլ.