Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Ետո Գաբրիել՝ հրեշտակաց մեծը
Թևիցս բռնեց տարավ Աստծու մոտը.
2850 Թավթարը ցույց տվեց, բոլոր պատմեց.
Բարի արարիչն ինձ իր մոտ կանչեց:
Ձեռն առավ ինձ ու շատ պաչպչորեց.
Երեսին քսեց, սուրբ դոշին կպցրեց։
Միրքի վրա դրեց, ձեռի վրա դրեց
Ու պայծառ դիմոք երկար ինձ նայեց.
Ուրախությունեն սիրտը պատռում էր,
Ինձանից հազար անգամ հոտ քաշեց,
Ինձ հազար անգամ սրբերին ցույց տվեց։
Գովեց ու խնդաց, քեզ ու ինձ օրհնեց.
2860 Որ նրա պատկերը սուրբ էիր պահեր
Հետո բոլոր սրբերն ձեռներն առան
Ձեռնեձեռ տվին, տեսան զարմացան,
Ու հոտ քաշելով, թևերս պաչելով
էլ ետ Արարչին տվին ասելով.
Որ իր սուրբ խնամքն մեր աշխարքիցը
Անպակաս անի, մարդին դարձ բերի։
Մեր լուսավորիչն, Հովհաննես Մկրտիչն
Մայր Աստվածածին ու սուրբ Ստեփաննոսն
Աջ ու ձախ կանգնած, ինձ մտիկ արին
2870 Սուրբ Հայի հավատն գովեցին ասացին.
Քանց Հայի հավատն ո՛չ մեկն էլա չի.
Ղորդ ա Առաքյալն ու սուրբ մարգարեքն
Ու մյուս սրբերն էլ գլուխ բարձրացրին
Դրանց տված հավատն էլ փոքր ինչ գովեն.
Նրանց արածն էլ էն դեղ մեջ բերեն,
Մովսես մարգարեն իր ձեռի տախտակը
Դավիթ մարգարեն սաղմոսն ու քնարը
Սուրբ Հովսեփ հայրը իր գավազանը,
Սուրբ Ստեփաննոսն իրա քարերը.
2880 Քաչալ Պետրոսը իր խաչափայտը,
էն թունդ Պողոսւ իրա սուր թուրը.
Բարդուղմեոսը իր քաշած կաշին.
Սուրբ մարտիրոսը իրանց արյունը,
Ճգնավորներն էլ փուշն ու տատասկը.
Զինավորներն էլ իրանց մզրախը.
Սուրբ կուսանքըն էլ իրանց ձեթն, յուղը,
Հռիփսմեն, Գայանեն ատամի քարը
Թագավորներն էլ իրանց սուրբ թագը.
Եպիսկոպոսներն ու վարդապետներ