Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Մարմին ջան մարմին բոլորք սիրեցին
Բոլորք հոտ առան ինձ Աստծուն տվին.
Աստված էլ կանչեց մեր լուսավորչին
Օրհնեց ու ձեռը դրեց մեր գլխին
3100 Ու նրան ինձ հըմիկ թափշըմիշ արել,
Նա մեր ազգի սուրբ նահատակներին
Հա նրանց տանջանքը ու անմեղ արին
Ցույց տվեց Աստուծո, խնդրեց լալագին
Որ մեկ խնամք տանի խղճա մեր երկրին
Թշնամու ձեռիցն մեր անմեղ ազգին
Ազատի, պահի, ինչպես մյուսներին,
Աստված մատը դրեց բերնին միտք արավ.
Գլուխը բարձրացրեց ու նրան ասավ.
Թո՛ղ քո ժողովուրդքն հենց միշտ չարչարվին
3110 Փուչ աշխարքիցը շուտով, կպրծնին
Ու իմ դրախտի մեջտ՛եղը կնստին.
Ամեն՝ ազգից բարձր, ամենի գլխին.
Բոլոր տասներկու խաչապաշտներին
Նրանք կպահեն, տերություն կանեն
Նրանց ձեռի տակն, ինչ կուզեն անեն։
«Դրախտի լավ տե՛ղը, ուրեմն մերն ա,
Իմ գալս էս սհաթն հենց ընդիանց ա,
Սուրբ լուսավորչու գոգիցն թռա, էկա
Որ քեզ նրա բերնից շնորհակալ ըլիմ
3120 Ու քեզ իմ սերս ցույց տամ, վեր ըլիմ.
Ամեն օր նա ինձ քեզ մոտ կըթողա.
Ամեն օր հոգիդ գլխիդ կանգնած ա.
Դու մի՛ դարդ անիր՝ սիրելի մարմին.
Քանի սաղ է մարդն նրա ուսերին
Երկու հրեշտակ միշտ ամուր նստած են
Մինն նրա չար գործքը, մինն գրե նրա բարին.
Ես դեռ դուր՛ս չեկած, նրանք հազրվում են
Թղթերը պատրաստում, թևերը ժողովում,
Նրանք էլ օխտն օր հողի՛դ վրա նստում,
3130 Ետո վեր առնում, ինձ հետները տանում,
Ինչպես պատմեցի, պատվում, կամ պսակում,
Ես հմիկ պատվումն եմ՝ էլ դարդ չի՛ անես։
էստուր համար քեզ էս միշտ ասեի,
Նարի բան գործիլ, քեզ միշտ խնդրեի.
Խոր էր իմ տեղս, ու ձենս բարակ
Իմ աչքս քո գործը տեսներ հանապազ.