Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ո՛չ շհանց տա՝ իրար ճտով ընկած՝ մնացին գառն ու ոխարի պես բղղալով կանգնած։ Ի՛նչ նրանց հալն ա, Աստված ո՛չ նշանց տա․ սար ու ձոր սուգ են անում, լալիս»։

«Ձեր տունը չքանդվի՝ ի՞նչ եք ասում։ Հասա՛ն-խան, տասը Հասան-խան հո չկա աշխարքումս․ հրես ոտիս տակին ընկած է, հոգին տալիս ա․ դուք երազ եք պատմում, թե գինովացել եք։ Հասա՛ն-խան, Հասա՛ն-խան, տո հրես գլուխը ճտի պես ձեռումս, դուք ինձ պառավի հեքա՞թ եք ասում։ Ամոթ ձեր փափախներին, տո մեկ մտիկ արե՛ք, է՜»։ Ո՞վ կհավատար ապա, թե էն ահագին ասլանը՝ մեկ գառի ոտի տակի ըլի․ որ աչքըները չի առավ նրա զարհուրելի կերպարանքին, արինն աչքըները կոխեց․ բոլոր էլ թուր հանեցին՝ որ նրան թիքա թիքա անեն․ էլի մեր խաչապաշտ Հսկայն իր սազն ածեց․ «Ո՛վ իմ գլուխը կսիրի, թուրը էլ տեղը դնի․ էդ ոչինչ տղամարդություն չի՝ չոլումը մեկ ուլ մորթել։ Թողե՛ք՝ հալա սրան մեկ հավատ բերենք, ետո ի՞նչ ուզում ա ամեն մարդ՝ թող է՛ն անի»։ Տո տո՛ւր, գլուխը ջնջխի՛ր, դրա հոգին Աստված առնի, դրա ամեն մեկ շունչը յաղու ա․ օձը քանի շուտ սպանես, էնքան քո խերդ ա։ Դա էլ օ՞ր պիտի տեսնի․ չէ՛, դրա օրը պտի խավարի, դրա գլխին քար ընկնի։ Քարը քցի՛ր գլխին՝ դրա արինը մեր վզին։ Տո մեր ազգի տունը քանդողին՝ էլ րոպպե պետք է կյա՞նք տված, շունչը բերնումը թողա՞ծ․ սպանի՛ր ասում ենք, թե չէ՝ քեզ էլ հետը կսպանենք»։

«Ինձ սպանեցե՛ք, սրան ձեռը մեք[1] տալ, թո՛ղ[2] սրա մահը մեկ քանի մարդ էլա տեսնի, որ սրտները հովանա»։ Էս խոսք ու զրուցումն էին՝ որ բիրդանբիր ձիավորի տուտը նրանց վրա բաց էլավ։ Ընկերքը վրա թափեցին՝ որ անօրենի թոզը քամուն տան, անփորձ Աղասին՝ որ մինչև էն օրը նհախ տեղը մեկ արին չէ՛ր վեր ածել, նրանց դեն արեց, խանին քաշեց մեկ քարափի գլուխ ինքը գլխին կանգնեց՝ խանի ձեռները կապած ոչխարի պես առաջին վեր դրեց, ընկերներին հրամայեց՝ որ ձիանը ձորն անեն ու թվանքները հազրած ձորի բերնումը կանգնին, ու երեք գազաչափ խանիցը հեռու կանգնած՝ դոշը քարափին դեմ տված՝ էնքան մնաց՝ որ ձիավորների տուտը մեկ թվանքի մանգզիլ էկավ մոտացավ։ «Գլխներդ ոտիս տակին ա, ա՜յ Թուրքեր՝ ձեր ճակատը գյուլիս առաջին, քսան ինձ նման իգիթ (ղոչաղ) տղերք քամակիս, ամեն մեկս մինչև ձեզանից քսանը չսպանենք, մինչև մեր բարութը չհատնի, կրակ դառնաք, մեզ չե՛ք կարալ մոտանալ։ Հինգ սհաթ ա ձեր հոգին, ձեր գլուխը իմ ձեռիս ա էլել․ էն Հասան-խանը՝ որ սարեր էր դողացնում՝ ոտիս տակին ընկած, սրան նայեցեք, ձեր սև օրը լաց էլեք։ Խա՛ն՝ հրամայի՛ր՝ որ Խլղարաքիլիսեն ազատեն՝ կյանքդ էլ ազատ ա, թե չէ՝ հավի պես կմորթեմ, իմ ձեռի հունարը դու լավ փորձեցիր։ Մարդ ղրկի՛ր, որ ղոնշունդ եդ դառնա, թե չէ՝ քարափիցը վեր կքցեմ, հազար թիքա կըլիս։ Ինչքան որ ըլի՝ մեկ հողում ենք մեծացել․ Խա՛ն՝ կռիվ ունիս՝ դուշմանիդ հետ արա՛, խեղճ Հայերը քեզ ի՞նչ են արել։ Էն ժամանակը քեզ խան կասեմ, թե որ էս տղամարդությունն անես։ Մեծություն ունիս, բանացրո՛ւ»։

  1. միք=մեք
  2. [նրա]