Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեր հայրենիքը։ Ես էլ գիտեմ, որ չոր, հալևոր սևագլխի խաթեր էդքան ինջըմիշ չէիք ըլիլ։ Ինձ սիրեք, չսիրեք, ձեր ազգն ու աշխարք որ էդքան սիրում եք, հենց գիտեմ՝ թե Գաբրիել ու Միքայել հրեշտակն եք ինձ համար, որ մեր Լուսավորիչ պապին Խոր Վիրապումը մխիթարում էին։ Գնա՛նք՝ իմ հոգուս ճրագներ, գնա՛նք, ուշացանք, կուսակալը ինձ կըլի մնում․ հլա բերդը նոր ենք առել, ո՞վ ա խաբար՝ թե ի՞նչ դուս կգա։ Խալխի հոգսը պետք է քաշենք, բանդ ու զընդան լիքն են մեր անմեղ զավակներովը, նրանց ախր հանիլ, ազատություն ու տիրություն կուզի, ո՞վ ա խաբար, թե ղրաղ պուճախում դեռ ի՞նչ բաներ անց կկենա․ չունքի Ղզլբաշը՝ ղորդ ա՝ կոտրվել ա, ամա դեռ ոխն ու քենը սրտումը մխում կըլի, որ էրեկ իրանք էին Երևանու տերը, մեր ազգի գլուխը, էսօր մեր ոտն ա նրանց գլխին, մեր խաչին պտի հնազանդին ու երկրպագություն տան․ գնա՛նք»։[1])

Էս խոսքը բերնիցը դուս գալը ու մեկ ողբալի ձեն հենց էն վրեն կանգնած բրջի տակիցը վեր ըլիլը մեկ էլավ․ «Հա՛յր սրբազան՝ գլխիդ ղուրբան՝ հասի՛ր․ մեկ Հայ աֆիցերի սպանեցին իր հոր հետ․ ճար ունիս՝ տե՛ս»։ Բրջի դռանը մարդ չէր երևում․ որ մի քիչ կռացան, մտիկ չարին, գլխըներին կրակ վառվեց, բերդը մեկ գազ էլ խոր գնաց, չունքի տեսան՝ որ[2] էն մարդը փանջարիցն ա գլուխը հանել ու ձեն տալիս։ Ա՜խ՝ սիրելի կարդացող՝ էլ ի՞նչ երկարացնեմ էս սարսափելի պատմությունը։ Կըլի որ քո սիրտն էլ քեզ ասեց, որ էս հադաղին ի՞նչ աֆիցեր պետք էր էնպես դժոխք մտնիլ, որ գլուխը մահու տա, եթե ո՛չ մեր ջիվա՛ն Աղասին, որ հինգ տարի սար ու ձորի, գազան, հարամու գլուխը չի տվեց, պահեց, էն բաներն արեց, որ աշխարքումը քիչ ադամորդի արած կըլի, վերջը Գրասովսկի գեներալի հետ թռավ իր ցանկալի վաթանը՝ որ իր ջրատար հոր հետին շնչին հասնի ու հենց բերդն առան թե չէ, նա՝ մերը կորցրած գառան պես՝ էլ չէ համբերեց՝ որ ոտքը մի քիչ խաղաղվի, ընկավ բրջե բուրջ ու որ հոր անունը չհարցրեց, մեկ Երևանցի Հայ առաջն ընկավ, տարավ նրան էն բրջի դուռը, որ տեղ որ նրա տարաբախտ հերը մեկ քանի Հայերի հետ բռնված էր։ Բայց անիրավ Պարսիկքը վաղուց էին իմացել նրա ղոնշունի հետ գալը ու նրա սպանածների հեր, ախպեր, ազգական, մինչև տասը մարդ գնացել՝ էն բրջումը տափ էին կացել։

Ա՜խ՝ էլ ի՞նչ գրեմ, ձեռս թուլանում ա, սիրտս արին կաթում․․․ ա՜խ՝ բաս Աղասու սուքն ո՞վ անի, նրա ջիվան ումբրն ու օրը ո՞վ լաց ըլի։ Ե՛ս, ես ողորմելիս՝ նրա գերեզմանին ղուրբան, ա՜խ՝ բաս նա՝ որ ինձ էնքան երեխա ժամանակս իր ծնկան վրա խաղացրել ու ինձանով մխիթարվել ա,

  1. Էս ընտիր, հայրենասեր հայկազունքը, որ երկուսն էլ էս օր մեր ազգի միջումը իրանց ազնվությամբը, իրանց ազգասիրությամբը դեռ փառք Աստուծո՝ փայլում են, ու տեր Աստված դհա երկար փայլիլ տա, Ներսես եպիսկոպոսի ձեռին էին՝ հենց բռնիր մեծացել։ Երևան մնալն ւ չմնալն էլ չեմ իմացել ու ինչ արած ունին, լավ Հայազգին պետք է ջոկ ջոկ գրքեր շինի, որ բոլոր կարողանա պատմի, ու ամեն տեսնելիս էնպես գիտեմ, թե նոր Սմբատ, նոր Վարդան են մեր միջումը շրջում, հետո ժամանակի՝ Աստված էնպես նրանց մուրազը կատարեց, որ Երուսալեմսկի երկար ժամանակ քաղաքապետ (պելիցմեյստր) էր Երևան, մյուսը հո՝ որ ազգի աչքի լիսն ա էս օր էլ, տարի ու կես կառավարիչ էր բոլոր հայոց նահանգին։ Ոչ թե Հայք, Թուրքերն ևս նրանց անունովը էս օր էլ երդվում են։
  2. [Ձենը փա<նջարիցը> էկ<ավ>]