Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կտոր պանիր քցեցին։ Կողակի նալբաքիքը ամեն տեղ շարած էր։ Կերակըրներն էլ մեկը սինով բերում էր, ու մյուսը՝ թևերը, փեշերը վեր քաշած էրկուսին մեկ աման էր տալիս։ «Տո լերդս կպավ՝ է՜ բերանս հո ցամաքեցավ, էդ զահրըմարը մի ա՛ծա, տեսնի՛նք, ինչ համ ունի, կողակի թիքեն բկիս դեմ ա ընկել։ Մեզ հո սպանելու չե՛ք բերել»։ Ձեն տվին էստեղանց, էնդեղանց քեթխուդեքը, որ գինին շուտով ածեն։ Լսողը չի՛ իմանա՝ թե Հայաստանցիք շատ գինի խմող են։ Աստված ո՛չ անի, էս պակասությունը չունին՝ որ էլած չէլածը խմչքի տան, ամա տեղն ընկած վախտը գինու տիրոչ ջանին մունաթ, է՛նքան են խմում, որ էլ սև ու կարմիրը չեն կարում ջոկիլ։

Տոլուն՝ որ էրկու ստաքան կտաներ՝ էլի սֆթա տերտերին դեմ արեց հաց քցող տղեն, նա էլ է՛լի իր օրհնությունը տվեց ու թասը կոնձեց, ետո մյուսներին տվեց։ Էսպես բոլեր հացի ժամանակը մեկն էլա ինքը չէ՛ր իր գինին ածում, խմում, տոլբչին էր էս ղուլուղն անում, ու էն էլ՝ մեկ թասով՝ որ ընչանք վերջին մարդին էր հասնում, սրա թուքն էր ցամաքում, վերի նստողի բողազը։ Կենաց խմիլ մմիլ՝ Էրեվանումն ադաթ չի՛։ Ամա ինչքան որ խմի, մարդ պետք է նստողներին ամենին մեկ խոսք ասի։ Ընչանք ա՝ որ բեինդ տաքանա, թեկուզ ուշունց էլ տաս, ո՞վ կհասկանա։ Սովորական կերակուրն էլ սրանք են, բոզբաշ կամ քուֆթա, տոլմա, խորոված կամ խաշած ձուկը, փլավ՝ գառան մսով, մորթած հավ, ու ոչխարի խորոված՝ որ հենց էնտեղ բուխարումը տաք տաք խորովում ու շատ անգամ հենց շամփրով են իրար թավազա անում։ Բազի անգամ[1] էստեղանց, էնդեղանց տոլըչու բերանն էլ էին թիքա դնում ու իր տված թասը իրան խմացնում։

Էս տեսակ մեկ քանի տոլու խմեցին թե չէ, քեֆըները չաղացավ, դամաղները տաքացավ, շունը տերը կորցրեց։ Կրչոնց Վիրապն էլ հո էնտեղ էր, էլ ի՞նչն էր պակաս, սազն էլ հետն էր բերել, նրա ձենը լսողը հայիլ մայիլ էր ըլում։ Սազը քոքեց, քյալեին զլեց, հա՛ կաց ու քեֆ արա՛։ Պատերը դրմրդրմբում էին․ գետինը դրնգդրնգում էր․ օճորքը տեղըհան էր ըլում։ Նրա ձենը մարդի քյալլումն էր ցցվում։ [2]Հինգ սհաթվա ճամփից նրա սասը լսվում էր, էնպես զոռբա ձեն ուներ։ «Փի՛ր օլսան, փի՛ր, ջանում սան․ ի՞նչ կըլեր՝ որ քո մերը քեզ նման մեկ հինգն էլ էր բերել։ Աչքիդ ղուրբան ըլիմ, ասա՛, բերանդ ապրի՛»․ հազար տեղից ձեն էին տալիս մեր պարոն քեդխուդեքը՝ գլխըները տմբտմբացնելով, զկռտալով։ Շատի բերնի ջուրը գնում էր։ Շատ անգամ՝ քեֆը քոք ժամանակին՝ տերտերն էլ իր ձենի հունարն էր ուզում նշանց տա, ու կամ Վիրաբի հետ էր գոռում, կամ «Երևեցավ խնկաբերիցն» էր ասում, ամա էնպես մեկ մխոտ, ճոթռած, ճղլանի քացախած, ձենով՝ որ մարդի շեռը որ վազում էր։ Քեդխուդեքը հո մաջալ չէին տալիս, ինչ բերանները գալիս էր՝ հենց քյոնդալանա ասում, զռում էին։ Խեղճ սազանդարի ասածն էլ էին խարաբ անում։ Ամենը հո ամենը իլլահիմ մեր թրքաբերան տանուտերը, անատամ ռեխը որ բաց չէ՛ր անում, պատերը դողում էին, կատվները ցեթ էին քցում, հավերը դռանը՝ իրանց տիրոնչ ձենը ճանաչելով՝

  1. [էլ]
  2. Մեկ