Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տնանկ, սգավոր, աղքատ, չքավոր՝ որդիքը և թոռունքը՝ մեկ միտք անեին, գլխըներին վա՜յ տային, իրանց սև օրը լաց ըլեին, թե ո՞վ քեզ առաջ՝ ուրախ բարձրադիր ճակատով, երկնանման[1] պատկերով, արծվահայաց աչոք,[2] հսկայական դիմոք, քաղցր ամոք ժպտելով ողջույն տվեց, քո համն առավ, քո լեզուդ ծծեց, քո ջուրը խմեց, քո ծաղկներիցը խնդալով, ցնծալով, հոտ առավ, քո քաղցրահամ պտղները[3] ախորժանոք ճաշակեց, քո հով, զովարար ղրաղին[4] վեր էկավ, բազմեց, քո սուրբ, անարատ գիրկը համբուրեց, քո անուշահոտ վարդը, քո պարկեշտ մանիշակը ողջագուրելով, խանդաղատելով քաղեց, ծոցը գրեց ու պերճ դիմոք, վսեմ ծանրությամբ, իր քաջ բազուկը վրեդ մեկնելով,[5] տարածելով ու իշխանական զորությամբ, խորհրդածու ուշիմությամբ, էդ սուրբ ափներիդ, էդ ազնիվ ձորերիդ, էդ անդըրդվելի քարափներիդ սուր նայելով, էդ անահ, քա՛ջ սրտիդ, էդ փրփրուն, ամեհի, սարսափելի ալյացդ՝ երկա՛ր՝ հիացյալ, ապշյալ մնալով, խրոխտ ձայնիվ, հզոր շրթամբք,[6] վճռահատ,[7] ազդու բարբառով, երկնալից բերանով, քերովբեական լեզվավ[8] գոչյաց — «Հրազդան (Զանգի) դու[9] ես իմ այսուհետև նազելի բնակարան։76)

[10]Այս քաջ բազուկ,[11] այս[12] լայնալիճ աղեղն,[13] այս[14] նետ[15] երեքթևեան, այս[16] ամուր կուրծ[17] քաջակուռ, այս[18] աշխարհասասան, անընկճելի, անվանելի հսկայից սիրագումար դասք,[19] քեզ լիցին այսուհետև պահապան, պաշտպա՛ն։ Ցնծա՛, զուարճացի՛ր, բերկրեա՛ց, փարթամացի՛ր, հրճուեա՛ց, զուարթացի՛ր՝ գեղեցի՛կդ իմ Հրազդան,[20] թո՛ղ ծոց քո ցնծալից, թո՛ղ դաշտ քո զուարճալից ուռճասցին, ծաղկեսցին,[21] ընծիւղեսցեն, բողբոջեսցեն պտուղս հազարաւորս, սերմանիս բիւրաւորս, ի կերակուր իմ սերնդոց ի ցնծութիւն իմ զաւակաց, ի վայելչութիւն իմ ազանց դիւցազանց։[22] Իմ տոհմք ժառանգեսցեն[23] յայսմհետէ զայս երկնատիպ դաշտ, իմ շառաւիղք եղիցին քեզ խնդակիցք թշնամայաղթ։ Այս լերինքն[24] երկնամբարձք եղիցին իմ պատուարք մշտահաստատք, այս դաշտավայր չքնաղադէմ՝ իմ քաղցր օթևան։ Քո ձոր[25] ծաղկածին իմ նազելի զբոսարան։ Իմ անուն կնքեսցէ՛, դրոշմեսցէ՛[26] զայս մաքուր, վայելչագեղ սահման,[27] ի բոլոր ուղիս երկայնատև չուս իմ բացական՝[28] ո՛չ գտի երբէք սմա հանգունատիպ տեղի յարանման, սա կոչեսցի այժմ և յայսմհետէ մինչև ցօրն յաւիտենական՝ Հայաստան։

Զանգի՛, Զանգի՛, անողոքելի իմ Զանգի։ Սիրտ իմ մորմոքի, աղիք իմ գալարին, ոսկերք իմ քստմնին, ուշ իմ աղմկի,․․․ հոգի իմ բորբոքի, տուայտի՛մ ի ցաւս, վարանի՛մ ի ծուփս, հառաչե՛մ լալով, հայցեմ ողբալով։ Ա՛ռ զիմ արտասուս, տո՛ւր ինձ սփոփ, հոյս։

Քանի՞ցս, քանի՞ցս կանգնեալ ի վերայ ահեղատեսիլ քարաժայռից

  1. [երեսով սիրուն]
  2. աչքերով = աչոք
  3. պտուղները = պտղըները
  4. [նստեց]
  5. մեկնեց = մեկնելով
  6. [անսուտ]
  7. վճռական = վճռահատ
  8. [ասաց - Զանգի]
  9. [իմն]
  10. Էս = այս
  11. բազուկը = բազուկ
  12. էս = այս
  13. աղեղը = աղեղն
  14. էս = այս
  15. նետը = նետ
  16. էս = այս
  17. կուրծքը = կուրծ
  18. էս = այս
  19. դասքը = դասք
  20. Զանգի = Հրազդան
  21. [բ<ողբոջեսցեն>
  22. [Իմ անուն կնքեսցէ այժմ զքո դաշտ]
  23. ժառանգեսցին = ժառանգեսցեն
  24. լյառն = լերինք
  25. [վա<յելչագեղ>]
  26. [քո]
  27. [սա կոչեսցի այ<ժմ> յայսմհետէ Հայաստան, զի ոչ գտի երբէք]
  28. [հեռական]