Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լեզուի, որ ի մէջ գերմանացւոց խօսի և է ածանցեալ ի մի և ի նոյն լեզուէ գերմանացւոց»։ Յասելն իմ, թէ անհնարին լինի ինձ հաւատալ, թէ լեզու մեր իցէ լեզուն Հայկայ, նա համաձայնի ընդ այս «զի լեզու ասէ, առանց գրութեան գրևթէ յամենայն դարս փոփոխի՝ որոյ բազում են օրինակը»։ Այլ զիա՞րդ խնդաց անձն իմ ի գերազանցելն նորա զլեզու հայոց ի փարթամութեան, քան ղայլ ամենայն լեզուս եւրոպացոց և ասիացոց. «Միմիայն հնդկաց լեզու համեմատի, ասէ, ընդ հայոցն». Գերմանացի գոլով ո՛չ ամաչէր նա գերազանցել լեզուն հայոց քան զիւրոցն, և ո՞րպիսի ամօթ ո՛չ եղիցի այնոցիկ, որք ո՛չինչ յարգութիւն տան լեզուի մերոյ։ Ես ո՛չ հետևիմ իմս դատողութեան, այլ թողում խօսիլ նմա, և տե՛ս զի՞նչ ասէ քաջ լեզուագէտն. «Ո՛չինչ լեզու, ասէ, ունի զայն գերազանցութիւն և յարմարութիւն ածանցել զբառս յարմատոյ ի զանազան սեռս և բարդել, որպէս հայոցն, և այս իսկ նշան է ազնուական հետախնդրութեան և ջանից նախնի հայոց՝ զի ո՛չինչ իւիք ճոխանայ լեզու, եթէ ազգ մի չո՛ւնիցի զպայծառ միտս, զանդուլ ջանադրութիւնս յառաջ բերել ի լեզու իւր զայնպիսի ազնուական բառս, զոր զգայ չքնաղասէր հոգին»։ Այլ աւաղ, ո՞ւր այս հոգի այժմ։ Ջատագով լեզուի մերոյ, նա խրատ տայ ինձ յօրինել բառարան գեր<մաներէն> և հայերէն. և զտասնօրեայ բնակիլ իւր ի քաղաքիս, խնդրէ ի կիր առնուլ ի պարապեալ ի լեզուի մերում։ Ես ուրախութեամբ ընկալայ զայս յառաջատրութիւն։ Ես խնդրեցի ողջունել յինէն սիրելի ամուսնու իւրոյ, այլ ընդհակառակն, բռնադատէ զիս ինքնին գնալ առ նա։ Չքնաղ գերմանացիք, ո՞հ, ո՞ հաւասարեսցի ձեզ։ Յետ ելանելոյ նորա լի խնղութեամբ գնացի առ չերքեզն իմ, տարեալ նմա զերիս խնձորս. նա խնդաց ի տեսանելն զիս։ Ու առեալ զնոյնս, կամի նոյնպէս հատոլցանել զգինն։ Նա ցուցանէ ինձ զվէրս իւր, ցուցանէ զխորովածն հաւու, զոր բարեպաշտ գերմանացի ոք յղեալ էր առ նա, և խնդրէ յինէն ուտել, այլ ես զիա՞րդ կարէի հատանել զբաժին աղքատ հիւանդին այնորիկ, թէև նա ինքնին ցանկայր։ Ի վերջոյ, առեալ զքիսայ իւր, կամի տալ ինձ դրամս գնել վասն իւր խնձորս։ Ես համարեալ զայն գտի 50 կոպէյկս. այլ քարասիրտ էի ես, զի առից զդրամ նորա։ Այլ նա առեալ զեաղլուխ իմ, կապէ ի նմա զ 5 կոպ<էյկն>. ես ո՛չ կամելով առնուլ զդրամն, թողի և զաղլուխն իմ անդ։ Այլ նա գոչէ յելանելն իմ։ Այլ ես որպէս թէ ո՛չ լսելով, ելի արտաքս։ Յետ ճաշուն գան առ իս երեք մանկունք եղբօր Ֆոգելզանգի և խաղան ի տան իմում և ես ընդ նոսա. ես պարգևեցի նոցա զֆնդուխս։ Կանոնաւորութիւն մանկանցս ո՛չ տայր ինձ թողուլ զնոսա յինէն ի բաց, մանաւանդ փոքրիկն ի նոցանէ. ըստ որում երկար խաղացի և ի կալնուլն իմ զն ա ամուր, երկոքին եղբարք նորա հարկանէին գնա։ Ի 4-րորդում ժամու էանց առաջի լուսամուտի իմոյ դագաղ մի, և շտուտենտք զգեստաւորեալք աստի և անտի։ Ես համարելով զմեռեալն շտուտենտ ոք, գնացի մինչև ի գերեզմանատունն ընդ նմա։ Դագաղ նորա էր եդեալ ի վերայ սեաւ սայլի միոյ, պատեալ սեաւ տսրկոցաւ։ Եւ ձիք զգեստաւորեալք սեաւ։ Շտուտենտք ծանօթ