Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սեաւ զգեցեալք, ոմանք գնացին մերձ դագաղին առեալ զլապտերս ի ձեռին։ Եu պաստօրն և ամենայն ազգականք կառօք զկնի դագաղին։ Ի գերեզմանատուն բերեալ, եդին զհանգուցեալն ի վերայ հանգստարանի, և պաստօրն սկսաւ զկարճառօտ բան ինչ դամբանական. ցուրտ խիստ և ազգականք նորա կանզնեալ առ ոտովք նորսյ լռին և տխուր։ Պաստօրն օրհնեալ զհողն, երիցս արկանէ ի վերայ նորա. «հող էիր և ի հող դարձցես» ասելով։ Յետ նորա երգեն ծանօթք նորա զայլ իմն երգ. հրաժարական մորմոքելի եղանակաւ և յաւարտելն դնեն ի գերեզմանի զդագաղն։ Ժամ հազիւ տևեաց։ Ի 5-րորդում ժամու գնացի ի տեսութիւն առ պարոն Շվաբս, այրն ազնուական, նա տեսեալ ղիս. «Ո՛հ սիրելի իմ, ընդէ՞ր այդպէս ս հազւագիւտ գտանիք առ մեզ. դուք գիտէք, թէ ամենայն գալուստ ձեր առ մեզ, խնդութիւն է մեզ»։ Նա յանդիմանէ զիս եղբօր իւրում, նորոգ եկելոյ ի Սաքսոնիոյ. «ահա Հայկազունն և տե՛ս ի փոքր ժամանակի զիա՞րդ ուսեալ է նա զլեզուս մեր»։ Նա և այլ անծանօթ ոք խնդան ի տեսանելն զիս զօտարականս, և անհաւատալի երևի նոցա այսպէս շուտով ուսանիլն իմ։ Անծանօթն՝ «Հայաստան ի նախնի ժամանակս էր առաջինն ի լուսաւորեալ աշխարհաց, այլ այժմ ափսոս մնայ ի մթան», պատասխանեմ. «Այս մութ յուսամ, թէ շուտով բարձրի»։ «Տէր տացէ այդմ այդպէս լինեիլ»։ Պարոն Շվաբսն գոլով հրաւիրեալ այլուր, ցաւի յոյժ՝ «ամուսին իմ չէ՛ ի տան, զի դուք մնասջիք առ նա, զի՞նչ արարից, ո՛հ, զի՞նչ արարից»։ Ես խնդրեմ մի՛ ինչ աշխատ լինիլ, ասելով՝ ես հա/ւատամ, թէ տուն ձեր յամեն՚ա յն ժամ է տուն իմ». «Եւ ես յայդմ խնդամ, թէ դուք այդպէս հաւատասջիք»։ Նա ի կրկնելն իւր զխնդութիւն իւր վասն շուտով ուսանելոյն իմ ի գերմաներէն. «Զիա՞րդ ո՛չ ուսայց շուտով, սէր ձեր առ իս ստիպէ զիս առաւել յայդ», այլ նա պատասխտնէ, «զիա՞րդ ո՛չ սիրել զձեզ, որ թողեալ զաշխարհ ձեր, աստ յօտարութեան այդպիսի նախանձաւ պարապիք ի մակացութիւնս վասն աշխարհին ձերոյ։ ՅԱսիոյ մանկահասակ ոմն այդպէս ջանա սէր, ցանկալի է ամենեցուն մեզ»։ Յելանելն կրկին խնդրէ ներումն՝ «այլ թէ ո՛չ ի վաղիւն երեկոյին եկեսջիք առ մեզ, ես ցաւեցայց յոյժ»։ 27. Յառաջին ժամու գնացի առ պարոն պրօֆ<եսսօրն>Երդման ըստ հրաւիրանաց նորա։ Ի ճանապարհին ցուրտն այնպէս նեղեաց զիս մինչև կամէի յետս դառնալ. 10 աստիճան. այն ինչ պաղուցեալ մտի ի տուն նորա. ընդ առաջ ելեալ ինձ չքնաղ դուստր նորա, բարևեալ զիս քաղցրութեամբ՝ «ընդէ՞ր առանց սահնակի եկիք» աոէ գորովասիրտ օրիօրդն, «ո՛չ գիտէք, զի տեղւոյս ցրտութիւնն ամենևին օտար է ձեզ»։ Անդ եկն և փոքր դուստր նորա և երկու որդիք։ Ավղուստն կախեալ զփոքրիկ սուր իւր և ի յուսս զփոքըիկ հրացան իւր. մեք սկսաք խաղալ ընդ Ավղաստն, մինչև եկին և այլ ամենալն հիւրք։ Ի մէջ դահլճին եդեալ մեծ սեղան մի և սփոոց սպիտակ ի վերայ նորա. ամենայն տարելկա և գոգնոց և չանկեալ դանակ։ Յարևելից կասէ սեղանո յն առաջի լուսամտին էր եդեալ աթոռ մի չորեքկուսի ասղանի պատուտկան և զանազան ծաղիկը ի