Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերայ նորա այնպէս թարմ, որպէս յաւուրս գարնան, զորս պարոն պրօֆ<եսսօրն> ստացեալ էր ի պարգև ի կնոջէ հանգուցեալ պրօֆեսսօ[1] Եշհոլցի վասն բժշկելոյն նորա զայրն նորա ի հիւանդութեան։ Ծաղիկքս այսոքիկ էին անուշահոտ։ Ի գալ պրօֆ<եսսօր> Երդմանին և յողջունել իւրաքանչիւրոց ուրոյն ուրոյն ըստ սովորութեան իւրում, մատեալ առ իս, «ի Հայաստան ծաղիկքս այսոքիկ գտանին վայրենի». «այո՛»։ Եւ յիրաւի ես տեսեալ էի գրազումս ի նոցանէ յայգւոջ մերում։

Ի զրուցանելն հիւրոց ընդ միմեանս, ինձ պատահեցաւ խօսիլ ընդ ռուսս շտուտենտաց։ Զիա՞րդ ցնծացաւ հոգի իմ ի գովելն նոցա զընդունակութիւն հայոց և ի զարմանալն նոցա ընդ արտասանութիւն իմ ռուսերէն ե գերմաներէն։ Պոլեակ ոմն ի կոմսական տոհմէ ասէ, «մեք ամենեքեան պարտիմք ամաչիլ առաջի ձեր վասն այսպէս շուտով ուսանելոյ ձեր գերմաներէն»։

Ի տալն զնախաճաշս պրօֆ<եսսորն> ինքնին հրաւիրէ զիւրաքանչիւրս ի մէնջ։ Ի ժամ նախաճաշին մատեալ առ իս բարեհոգի պրօֆ<եսսօրն> ասէ, «ներեցէ'ք ինձ, զի ես ինքնին ո՛չ կարեմ գալ ի տեսութիւն ձեր, դուք գիտէք զգործաոնութիւն իմ. ես ցանկամ յամենայն սրտէ երբեմն գալ առ ձեզ». այլ շնորհակալեալ ասեմ, «այդ շնորհ ձեր մեծ է վասն իմ. ես հաւաստի եմ, զի սիրէք ղիս, և այս սէր ձեր գերազանցի ինձ քան զամենայն»։ Նա շնորհակալեալ զին էն, խնդրէ ճաշել։ Ի գալն ի սեղան, ամուսին նորա գայ և հրաւիրէ զմեզ, և ինքն ելանէ ի հոգալ զկերակուրն։ Ի նստիլն մեր ի սեղան, ես նստիմ մերձ պարոն պրօֆ<եսսօրի>, զի այս առաւել սիրելի էր ինձ ընդ նմա առաւելապէս զրուցել։ Նա հարցանէ յիս, թէ լեա՞լ է իմ արդեօք ի սահմանս ինչ էիֆլանդիոյ։ Ես պատասխանեմ «այո, ի Ֆրիդրիխհով». «զիա՞րդ թուեցաւ ձեզ կողմանքն», «բարի յոյժ», «այլ ո՛չ է այնպէս բարի, որպես Հայաստանեաց / կողմանք, ես ցանկայի, ասէ, երբեմն տեսանել զքաղցր կողմանս Հայաստանի». «Հայաստան բախտաւոր եղիցի ասեմ, ընդ ոտնամուտ ձեր», այլ ո՛հ զի՞նչ պատասխան արդարահոգի անձն. «ի գերեզմանի իմում դուցէ տեսից զնա». հոգի իմ ցաւեցալ յայս բան նորա։ Ավղուստ, որդի նորա խաղայ ընդ մեզ հրացանով ի ժամ հացկերութին, և եկեալ թագուն ի յետկոյս կողմանէ, հարկանէ զմի մի ի մէնջ։ Այլ ո՛չ ոք խոժոռի ընդ այս, այլ իւրաքանչիւր ոք ջանայ ի վեր առնուլ զնա և խաղալ ընդ նմա։

Կերակուրը բազմատեսակը և անուշահամը։ Յետ ամենեցուն առնու պրօֆ<եսսօրն> զբաժին իւր: Նա խնդրէ համեստութեամբ զամենայն հրաւիրեալսն ուրախ լինիր Եւ յելանելն, գլուխ տայ նա նոյնպէս ամենեցուն ուրոյն ուրոյն։ Եւ մեք սկսանիմք ճեմել և խօսիլ ընդ միմեանս։ Աստ պատահեցաւ ինձ նոյնպէս խօսիլ ընդ ռուսաց, նոքա զարմանան նոյնպէս ընդ արտասանութեան իմ։ Ըմպեալ զկոֆէ, ես խնդրեմ հրամայել ինձ ելանել. «այսպէս շուտո՞վ ելանեք, այլ խնդրեմ յաճախ դալ առ իս, և մի այդպէս երբեմնապէս»։

Բարերարն իմ գնացեալ գոլով ի Րէվալ, ես ցանկացայ տեսանել զա

  1. պրոֆեսսօրուհի=պրոֆեսսօր: