Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մուսին նորա, այն ինչ մտի ի տուն, եկն ընդ առաջ իմ քաղցրն իմ Յիլիէ և հրաւիրէ զիս ի ներքս։ Ի տեսանելն զիս բարերարուհւոյն իմոյ խնդացաւ յոյժ, որպէս թէ վաղուց ո՛չ տեսեալ զիս։ Նա հարցանէ զուր լինելն իմ և ի պատասխանելն իմ առ պրօֆ<եսսօր> Երդման, նա հարցանէ վասն աթոռոյն հանդերձ ծաղկամբք. «այո՜, տես ի անդ»։ Եւ ի հարցանելն իմ, թէ ուստի՞ իցէ այն, «դուք ասէ, հետախնդիր էր միշտ իմանալ զամենայն», և ասէ ի վախճանի «ի կնոջէ Եշհոլցի»։ Նա հարցանէ կրկին վասն չերքեզին իմոյ կարեկցաբար, և պատասխանելն իմ զանօգնականութիւն նորա, նա ցաւի, ցաւի և մայր նորա և քոյր. նա խրատէ զիս գնալ ի դիմաց բարերարին իմոյ առ մայեօր Տրուխին և խնդրել, զի գրեսցէ ի Րիգայ առ իշխանն չերքեղաց վասն նորա՝ «զի գուցէ ասէ, անտի օգնութիւն եղիցի ողորմելոյն»։ Այլ խրատէ զիս հանդարտութեամբ խօսիլ ընդ նմա. «նա է ասէ, այր վատ և ժանտ, ի սալդատութենէ հասեալ յայն աստիճան, և վասն վատութեան իւրոյ երկնչի ի րեքտորէն, որպէս երկնչին ամենայն շարք. վասն որոյ յանուն նորա ո՛չ իշխէ նա անել ձեզ ինչ, այլ թէ ասասցէ ևս, լուռ լերուք, զի ընդ այնպիսոյ չէ՛ պարտ հակառակիլ» ասէ զայս և մատամբ յորդորէ զիս իբրև զորդի իւր, «լսէ՞ք զոր ասեմ»,«այո՛, տիրուհի եմ»։ «Ես կամիմ ասէ, տեսանել զսուր նորա, վասն որոյ խնդրեմ բերել զայն առ իս». «եթէ հարկաւոր է նմա քաղցր և զովարար ըմպելի ինչ, խնդրեմ ասել ինձ և ես առաքեցից յօժարութեամբ»։ Յիւլիէ խաղայ խնդութեամբ ընդ բարեկամուհւոյն իւրոյ, հարկանէ զծնօտ նորա, ձեռին տուեալ, խաղան և պարեն։ Ո՞վ սիրալի սիրակցութիւնս։ Սիրտ իմ քամէր ի խնդութենէ, ի տեսանել զայսպիսի աղաւնազոյգ օրիօրդս ի խաղալ ընդ միմեանս այնպէս համեստութեամբ։ Ես մնացի անդ ըմպել զթէյ։ Ի բազում զրուցատրոլթենէն այս մի ինչ առաւել ցանկա լի լինի ինձ նշանակել։ Եկն զրոյց վասն դաստիարակութեան երեխայոց, և բարերարուհին իմ և մայր նորա հաստատէին թէ՝ «ոչ ոք ի բարեկամաց և ի ծանօթից ունի իրաւունս հրկանել կամ յանդիմանել զերեխայն առաջի ծնողաց իւրեանց. և ծնողաց միայն է այս իրաւունք»։ Զանի ապաբախտ են մերայինք՝ որոց այլք իշխեն քան ծնօղք իւրեանց։ Յելանելն մեր, Յիւլիէ ասէ ընդ խաղ «ո՛չ կամիք խաղալ ընդ մեզ»․ «ամենայն յօժարութեամբ քաղցր օրիօրդ իմ»․ այլ մեր սակաւաթիլ գոլով, բարերարուհին ասէ․ «յայքում նուագի»։ Ես առաջնորդեցի զբարերտրուհին իմ մինչև ցտուն պաստօր Բինեմանին ըստ խնդրանաց նորա, յորմէ շնորհակալ եղև յոյժ։

28․ Ըստ պատուիրանի բարերարուհւոյն իմոյ և ըստ սիրոյ իմոյ առ երկրացին իմ, գնացի այսօր յետ խօսելոյ ժամս ինչ ընդ պարոն Վիդեմանին, ի 12-րորդում ժամու առ չերքեզն իմ։ Ա՜խ, ցաւեաց սիրտ իմ ի տեսանել զնա հիւանդագին, քան յերեկն․ նա ո՛չ կւսմէր ուտել, ո՛չ կամէր առնուլ ինչ։ Ես խնդրեմ զնա, կալեալ զձեռն նորա յուտել, այլ նա ամենևին ո՛չ լսէ ինձ. խօսի յիւր լեզու և ո՛չ ոք հասկանայ նմա։ Նա զիս խնղրէ ուտել ի կերակրոյ իւրմէ։ Այս անհանգիստ արար զիս․ ես իսկոյն, յելանելն իմ անդի, գնացի առ Գրնիզիննոյ մայեօր Տրուխին, թէև այնպէս