Ապովեան, մատերո՛ւք առ իս, զի առից զկարօտութիւն իմ»։ Հայեցեալ ի դէմս նորա, յուշ բերեալ ինձ զքաղցր ուսուցիչն իմ Վալտէր, եղբայր նորա։ Սիրտ իմ մրմնջայր ի ցաւոց և ինձ այնպէս թուէր թէ և նորա սիրտ պղտորեցաւ ի տեսանելն զիս. զի ի հարցանելն իմ, զիա՞րդ անցոյց նա զանցեալ տարի. պատասխանէ՝ «խորին հոգւով և խորին լռութեամբ սպասեցի այսմ նոր տարւոյ»։ Նա տարեալ զմեզ առ սեղան իւր, նստեալ առ մեօք սկսանի զքաղցր զրուցատրութիւն իւր. մանաւանդ վասն բնակութեան իւրոյ ի Գենայի Համալսարանին։ Գայ գինի, մազայ։ Յետ փոքր միջոցի կամիմ ելանել. «երթա՞ յք այդպէս շուտով սիրելի իմ Ապովեան, այլ զի՞նչ ասացից, եկա՞յք առ իս աղաչեմ ի ժամ ճաշուն, ի ժամ թէյին, և երբ և կամք իցեն ձեզ, յամենայն ժամ եղիջիք մեզ քաղցր։ Յառաջներորդում ժամու ճաշեմ ես, և դուք յայսմ ժամու կարէք միշտ գալ առ իս։ Գնացէ՛ք բարեաւ սիրելի իմ», տուեալ զձեռն իւր, ասէ ջերմագին։ Եւ ես ելեալ աստի գնամ առ սիրելին իմ Հագեն: Որդիք նորա ամենայն ցնծան ի տեսանելն զիս և եկեալ համբուրեն զիս. ոմն երթայ առ մայր իւր, մանաւանդ Յիւլիէ, ոմն առ հայր, այլ ես շուտով աճապարեմ առ մայր նոցա ի խոհանոցի անդ։ «Ա՜ խ, յայսմ աղտեղութիւն, ընդէ՞ր մտանէք առ իս, ասէ նա». այլ ինձ քաղցր էր այս աղտեղութիւն ի տեսանելն և ի խօսիլն իմ միմիայն ընդ բարեկամուհւոյն իմոյ։ Երեխայք նորա բերեն զքաղցաւենիս, մանաւանդ Յիւլիէ և ստիպեն զիս ի վեր առնուլ, ո՛չ բաւականացեալ ընդ միանգամ վերառնումն իմ։ Ես պատմեմ նմա, թէ այր նորա խնդրեաց ինձ այսօր զցանկալի աւետիս ինչ, որ քաղցր էր ինձ յոյժ. նա հատանէ զբանս իմ. «Միթէ զգեղեցիկ ամուսի՞ն իմ» ասելովև ծիծաղելով. «Ո՛չ, ո՛չ», ապա պատմեմ նմա։ Նա հրաւիրէ զիս ի տուն և աղտեղի գոլով գոգնոց նորա, ես սրբեմ զալն եաղլուղով իմով։ Եւ այր նորա գայ և որդիք նորա շրջափակեն զիս. «ընդ մեզ խնդրեմք ճաշել այսօր» ասեն նոքա, այլ իմ շնորհակալեալ՝ «առ րեդտորին կամ այսօր հրաւիրեալ». այլ սիրելի երեխայք նորա խռովին և քարշեն զհանդերձից իմոց. «Սիրելի արմենիէր, կաց առ մեզ, մի՛ գնա՛ր ի բաց»։ Յելանելն իմ խնդրեն նոքա յայլում ժամանակի գնալ առ նոսա ի սեղան։ Ես գնացեալ ի տուն իմ, պատրաստիմ գնալ աո բարերարն իմ ի ճաշ։ Անագան գնացեալ առ նա, ես գտանեմ զնոսա զամենուն բազմեալ ի սեղան, և ի խնդրելն իմ ղներումն վասն անագանն լոյ իմոյ, բարերարուհին իմ՝ «չէ՛ այս անագան»։ / «Խնդամ ընդ տեսանեյն իմ զձեզ առողջ», ասեմ առ նա, և նա շնորհակալի և խնդրէ նստիլ և այն [1] մերձ Յիւլիէի, որ քաղցր էր ինձ յոյժ, հակառակ սովորական տեղւոյ իմոյ, զի ես մինչև ցայժմ նստէի մերձ բարերարին իմոյ։ Այս երևիւր ինձ դիտաւորաթեամբ արարեալ, զի առաւել մերձաւոր գոլով քաղցր օրիօրդին, մեղմասցին բիրտ բարք իմ. և յիրաւի, այս միայն է միջոց, զի թէ ոք կամի մեղմացուղանել զբարս, ղի որքան մերձենայ նա ծանօթութեամբ և բարեկամութեամբ ընդ կանացի սեռից, այնքան կրթին, պատուականան բարք նորա։ Ես զայսմ զփորձ վաղուց ուրեմն առի։ Բարերարն իմ հարցահէ զուր լինելն իմ։ Բարերարուհին իմ տայ զկերակուրս, և ո ւ–
- ↑ մին <սին>