Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րախութեամբ հայեցեալ ի դէմս իմ ասէ. «Հերք պարոն տիրացուին օրը ստօրէ պայծառագունին»։ Յետոյ բարերարն իմ բաժանէ զգինի և Րուդոլֆ խառնէ զգինին իւր ընդ ջրոյ։ Յարգելելն նմա եղբօր իւրոյ, պատասխանէ բարերարն իմ «Թո՛ղ որպէս կամի, այնպէս արասցէ»։ Աստ գայ և ծառայ բարերարին իմոյ խնդրել նմա զշնորհաւորութիւն։ Նա շնորհակալի և ելեալ ի սեղանոյ, պարգևատրէ նմա։ Ամենայն աղախինք նորա զարդարեալք մաքուր հանդերձիս Ռուդոլֆ և Յիզիէ ծիծաղին ի վերայ երկայն քթոց [1]իւրեանց։ Եւ չափեն զքիթս միմեանց և բարերարն իմ ծիծաղի։ Յետ սեղանոյն չափեն զհասակ իւրեանց։ Բարերարուհին իմ խաղայ ընդ Մորիցն, «իմ Մորից, իմ սրտի թերթ, իմ քաղցր որդեակ», և երեխայն ծիծաղի ընդ այս։ Ի տալն բարերարին իմոյ զկերակուր Մորիցին, նա կամի լալ և խոժոռէ զդէմս իւր. նա սաստէ մանկանն, «լո՛ւռ Մորից, լո՛ւռ, մի՛ լար, մի՛ խոժոռիր զդէմս». և մանուկն լռէ։ Որպիսի սնունդ երեխայից։ Յետ կոֆէին կոչէ զիս բարերարն իմ ի ներքս, հարցանէ զառողջութիւն իմ և զգործառնութիւՆ, և ըստ խնդրանաց իմոց տայ ինձ զդրամս վարձուց սենեկի իմոյ 50 ռուբլի «այդ բարի է, զի յիշատակեցիք ինձ» ասելով։ Ապա «լսեցէ՛ք սիրելի իմ, ամուսին իմ կամի, զի բացի չորեքշաբթի և ուրբաթի աւուրց, և ի կիւրակէի ճաշեսջիք առ մեզ»։ Այս ձայն փլոյց զսիրտ իմ. «ո՜վ բարերար իմ, ես չեմ արժանի ասեմ, այսքան երախտեաց ձերոց, աղաչեմ թոյլ տալ ինձ, մի՛ աշխատ լինի այդքան»։ «Ո՛չ, սիրելի իմ, պատասխանէ քարցրութեամբ. զայս առնէ ամուսին իմ կամովին յոժարութեամբ ո՛չ միայն, զի մի՛ առալել ծախք ելցին ի ձէնջ, այլ նամանաւանդ վասն այնորիկ, զի լինելով ձեր յաճախ ի ժողովս մեր, ուսջիք[2] և լուսաւորեսջիք։ Խնդրեմ ընդունիլ զայս յառաջադրութիւն ամուսնոյ իմոյ, այս բարի եղիցի ձեզ»։ Ի շնորհակալութենէ ո՛չ բացան բերան իմ խօսիլ ինչ, այլ լռին գոհունակութեամբ կալեալ զձեռն նորա համբուրեմ գնա, և նա զիս. «Տէր վարձատրեսցէ վասն ամենայն վաստակոց ձերոց» ասեմ։ Յետ այսորիկ փոքր ինչ զրուցեալ ընդ քաղցրն Յիւլիին ելանեմ. և գնացեալ ի տուն իմ, իսկոյն ծալեալ զդրամս ի թուղթ ինչ, տարի առ տանտիկին իմ. զարմացայ ի տեսանելն իմ զզարդս տան այսր այրւոյ։ Ես գտի զմիւս տիկին, որ նստեալ առ սեղանով գրէր։ Անդ ելեալ պալատական խորհրդականուհին էշհոլց, կալեալ զձեռն իմ, հարցանէ զառողջութիւն իմ, և իմ մատեալ առ սեղան նորա, հանեալ ի ծոցոյ զդրամս տամ ի ձեռս նորա ասելով. «այս է վարձ սենեկին ձեր, խնդրեմ ընկալնուլ». և տե՛ս դու ինձ զաղնուութիւն այրւոյն. բացեալ զթուղթն իսկոյն ասէ. «դուք զտարեկան վարձ սենեկին ձերոյ բերիք» «ո՛չ տիրուհի», [3]պատասխանեմ. «աստ առաւել են ասէ դրամք, քան զչափաւոր վարձ կիսատարւոյ. դուք սխալեալ էք սիրելի իմ, աստ փոխանակ 50 ռուբլոյ է 125 ռուբլի. գուցէ տարեկան իցէ այս վարձ, զի վարձ տան իմոյ է 50 ռուբլի, եթէ չէ տարեկան, առէք զաւելի դրամն կրկին առ ձեզ», և ես շնորհակալեալ, խնդրելով զներումն առնում զայն, ասելով.

  1. [միմեանց]:
  2. [ուսցիք=ուսջիք]
  3. [<մեկ թերի անընթե..>]: