Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«գուցէ ի համարելն մեր ընդ պարոն րեկտորին, աւելի եկեալ են այս դրամք»։ «Այդմ կարելի է այդպէս լինիլ» պատասխանէ նա։

Եթէ դու լինէիր ի տեղւոջ այսր այրւոյ, ո՛չ՝ ի վեր առնուիր զամենայն լռին, քա՛ղցր հայրենակից իմ։ Ուսի՛ր ուրեմն, ազնուականութիւնն է գըլ֊ խաւորագոյնն յառաքինութեանց։ Նա յանձնէ ինձ զորդի իւր, ռուսերէն ուսուցանել նմա և խնդրէ. «խօսեցէ՛ք ընդ նմա աղաչեմ յայսմ հետէ դու անուանելով, զի նա եղբայր ձեր է»։ Ես ուրախութեամբ յանձն առնում զայս։ Ետ ճաշուն գնացի նոյնպէս առ ուսուցիչս իմ, առ պարոն Ասմուս. և առ պարոն Իրգենզոն. երկոքին ընկա<լա>ն զիս սիրով։ Առ աոաջնոյն ըմպեցի զկայֆայ, և զրուցեցաք սակաւ ինչ վասն կաւկազեան չերքեգաց, վասն գեղեցկութեան անդային կանանց։ Ուսուցիչն իմ գայ ընդ իս մինչև ի դուռն և խնդրէ յաճախ գալ առ նա։ Առ երկրորդին գտի զքանի մի պատուական դամս, և զմանկահասակ աշակերտս նորա իբրև զհայր զորդ֊ ւովք բոլորեալ։ Պատուական դամք ընկալեալ զողջոյն իմ գլուխ տան ինձ համեստութեամբ։ Եւ պարոն Իրգենզոն համբուրեալ զիս սիրով, խնդրէ մնալ առ թէյ, որ նոյնպէս պատրաստիւր ի մեծ դահլճին. այլ ես խնդրեալ զներումն ի կամիլն իմ ելանել, «ի վաղիւն գոնէ խնդրեմ գալ առ մեզ, դուք յոյժ սակաւ դայք առ մեզ»։ Նա նոյնպէս գայ մինչև ցդուռն։ Յերեկոյին գնամ առ պրօֆ<եսսօր> Քլէյներդ, պրօֆ<եսսօր> մեկնութեան աստուածաշունչ գրոց։ Նա, ըստ քաղցր բարւոց իւրոց և ըստ բարեպաշտութեան, յառաջ եկեալ՝ սիրաշաղախ ձեռօք կալեալ զձեռն իմ համբուրէ զիս. «բարի եղիցի մուտ ձեր առ իս թանկագին Ապովեան» ասէ. «Ի վաղուց հետէ ո՛չ տեսաք զմիմեանս, նորոգեսցէ տէր ընդ նոր տարւոյ զս էր մեր առ միմեանս և բախտատորութեամբ տացէ վայելել և զայս տարի»։ Նա թևարկեալ զիս և զայլ շտուտենտ մի, որ կայր առ սա, զայլ կուռս, ճեմէ ի տան, երբեմն ընդ իս խօսելով և երբեմն ընդ նմա։ Եւ յետոյ նըս֊ տուցանէ զմեզ ի վերայ մեծի սոֆայի իւրոյ և ինքն նստի ի վերայ փոք¬ րիկ աթոռոյ. սկսանի զքաղցր զրուցատրութիւն իւր. «բազում բարիս վա֊ յելեցաք գթութեամբ տեառն յայսմ ամի, ուր թէև2 խառն էին և փուշք ինչ, այլ ողորմութիւնք նորա առաւել եղեն, քան զփուշս զայս», և այլն։ Նա հարցանէ զկեցութենէ իմմէ, բերէ զգիրս ինչ ճանապարհորդութեան, ուր էին պատկերք էջմիածնի և մերոյ կողմանց։ Աստ գայ և պարոն Վինդիքել֊ դէ հանդերձ կնաւ իւրով. նոքա համբուրեն զմիմեանս, կանայք զմիմեանս առաջի արանց և երեխայն՝ դուստր պրօֆեսսօրի կամի գալ առ հայր իւր. «ե՛կ, սիրտ իմ, եկ, անո՛յշ իմ, ե՛կ առից զքեզ, տե՛ս զսիրելի Ապովեանն և քեզ ևս եղև նոր տարի»։ Պարոն Վինդի«քելդէ> ցաւի, զի այսօր չէ՛ր նա ի տան, մինչ գնացի առ նա, և խնդրէ յայլում ժամու գնալ առ նա։ Յետ փոքր միջոցի կրկին բազմիմք ի սեղան և պարոն պրօֆ<եսսօր> Քլէյն– երդ> սկսանէ ճառել վասն զանազան տեղեաց աստուածաշունչ գրոց «Զարմանալի է ինձ, ասէ, զի յորում աւուր արար աստուած զմարդն 3յուր- բաթի, ի նոյն աւուր մեռաւ և փըկֆչն մարդկան. և միանգամայն ասէ, արարչութիւնք եօթն աւուրց, են համաձայն եօթն աւուրց չարչարանաց