տեառն», և այլն։ Պարոն Վինդ<իքելդէ> ելանէ, և նա ձայնէ առ կին իւր «սիրելի Աննա, դու կարևս այժմ տալ մեզ զթէյ, զի քաղցրացուսցուք զկոկորդս մեր»։ Ի ժամ թէին զան և այլ երկու շտուտհնտք, նա ինքնին բաժան է զթէյն և զհացն։ Եւ ե բսնելն իմ յետ թէինճ «այդպէս կանո՞ւխ ելանէք սի՛րելի Ապովեան, միթէ՞ ո՛չ կամիք սակաւ ինչ ընթրել ընդ մեղ, այս քաղցր եղիցի ինձ», այլ ես շնորհակալիմ և նա կալեալ նոյնպէս ամուր զձեռս իմ, համբուրէ զիս. «կացէ՚ք բտրեաւ քաղցր իմ Ապովեան և մի՛ մոռանա՛յք զիս, յիշեցէ՚ք զիս երբեմն, երբեմն» և ելեալ ճրագով մինչև ի դուռն կրկնէ զնոյն բան «տէր եղիցի ընդ ձեզ»։ Մինչև յիջանելն իմ ի վայր ի սանդղէն, նա գլխիբաց կալեալ զճրագն, կանգնի անդ և կրկնէ զնոյն բան։
1832. 2 յունվարի
Ռուսաց քահանայն Պետր։ Տայս հանդիսաւոր աւուրս ոչ կտրելով իմ խօսիլ ընդ պանդոկապետի ումեք, վասն տալոյ ինձ կերակուրս, և ո՛չ գոլով հրաւիրեալ ուրեք, գնացի առ բարեկամն իմ Հագեն, ասելութ «այսօր հիւր եմ ես ձեր»։ «Այդ առաւել խնդութիւն ինձ, զի դուք ինքնին եկիք» ասէ։ Առ ազնիւ գերմ<անացիս> է այս առանձին սովորութիւն, զի թէ ոք ոիրէ զոք, առ ի ճշմարտել զայս և արդեամբք, բազում անգամ երթայ բարեկամն աո բարեկամն առանց հրաւիրանաց ի ճաշ։ Նա նկարէ, և կին նորա եկեալ բարևէ զի Աք և որդիք նոցա շուրջ զինև։ Ի վերայ սեղանոյն ելանէ մեծ որդին նորա և բերէ ինձ հաց ասելութ «արմենիէր սիրէ առաւել զհաց»։ Յետ սեղանոյն ժողովին մանկունքն առ մայր իւրեանց և նա ցուցանէ նոցա ղխաղ ինչ նման տամայի։ Յիւլիէ մանկահասակ աղջիկդ ուսանի ի մօրէն գրել և զթուա բան ութիւն. նա գրէ չափաւոր պարզ։ Միցխեն նստեալ ի վերայ սեղանոյն, խաղայ ընդ մօրն, համբուրէ զերեսս նորա, փաղաքշէ զնա։ Յելանելն իմ, հարցանէ ցիս կին նորա <<ելանէ՞ ք>> այժմ, այլ խնդրեմ շուտով գալ առ մեղ»։ Աստի ելեալ տանիմ զաւելի դրամս՝ զորս յերեկ ստացայ առ բարերարն իմ։ Եւ նա շնորհակալի վասն այսր հաւատարմութետն։ Ի 4-րորդում ժամու գնացի առ քահանա յն Պետր ռուսաց նա ընկալնու զիս սիրով և ցուցանէ զանբաւականութիւն իւր վասն ոչ յաճախ զնալոյ իմոյ առ նա։ Սին նորա նոյնպէս անբաւական։ Մեք ընդ երկար խօոիմք ընդ միմեանս վասն լեզուի ռուսաց. նա հաստատէ, թէ լեզու գերմ<անացւոց>, շվեդ<ացւոց> իցէ ռուսաց։ Նա խնդրէ ի փոքրիկ դստերէ իւրմէ ընթեռնոլլ, և փոքրիկ աղջիկն ընթեռնու չափաւոր լալ յրնթեռնուլն ամաչելով դնէ բազմիցս զձեռս ի վերայ ուսոյ իւրոյ, այլ հայրն իսկոյն արգելէ առ ի բառնալ զայս սովորութիւն։ Օտար իմն երևեցաւ ինձ, համեմատեալ ընդ սովորութեան գերմ<անացւոց>, զի կին նորա տայը զթէյ, և զամենայն հարկաւորս փոխանակ աղախնոյն։ Զըոյց մեր առաւել վասն հսկայից ռուսաց, վասն Պասքևիչի, Սուվորովիր Օոլմիանցովի և այլն։ Յետոյ և վասն հերետիկոս ռուսաց։ Նա պատմէ ինձ, թէ սոյն այս աղանդ է տարածեալ առ ռուսս ամենայն ուրեք և անհնարին է, ասէ, ո՛չնչացուցանել։ Նոքա չո՚ւնին ասէ, զպատարագ, զհաղորդութիւն, զպսակ, ո՛չ ցնդունին զկայսրն վասն օտար վերտառութեանն