Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զբարեհաճը ընդունելութիւն Պայծ<առափայլ> Մինիս<տրին>. այլ մերազնեայց թուէր[1] այս խաղական իմն լինել։ Մինչև ո՛չ հանգուցեալ զիս յանկողնի իմում, ո՛չ հեռացան յինէն հիւրընկալուք իմ։ Քաղցրիկ բարի գիշերն այսօր բաժանեաց զմեզ քաղցրութեամբ։

26. Հիւրընկալուք իմ այսօր տարան զիս ի բաղանիս, զարմանալի յոյժ, զի ամենեքեան ջանային ցուցանել զծառայութիւն իւրեանց։ Այսօր ևս գնացի ի տեսութիւն սիրելի գերարգոյ Պարրոտին, նա թէև գնացեալ էր ի քաղաքէն, այլ պաուիրեալ ծառային իւրում յամենայնի սիրաշահել զիս։ Անհնարին ցեխն և ապականութիւն անձրևին յամենայն փողոցս քաղաքին ո՛չ թողին զիս ի լինելն իմ Պետեր<բուրգ>, զարժանաւոր ինչ տեսանել։ Ի չորրորդում ժամու զկնի կէսօրին ներկայացայ կրկին Նորին լուսափայ<լութեան>. Նա ինքնին լի բարեհաճութեամբ յանդիման արար զիս ամենայն մերձակից աստիճանաւորաց՝ որք կային առ նմա։

«Գիտես ռուսերէն», եհարց ցիս[2] լուս<ափայլ> Մինիս<տրն>. «Գիտեմ, ողորմած Տէր իմ», եղև պատասխանի իմ. «Հաւատարիմ ծառայութիւն ձեր տերութեան, ուսումնասիրութիւն ձեր և ազգասիրութիւն արժան է մեծ շնորհակալութեան զայս աստուծով ստասջիք[3], եթէ այժմ որպէս ցանկացեալքդ էք, յաջողութեամբ ի գլուխ տարջիք». յերեսս բոլոր աստիճանաւորաց և նորին լուսափայլ<ութեան>, իսկ և ի սիրտս իմ բազում խնդութիւն ծփայր, զայր ոմն դատաւոր ի հանդիսի իւրեանց տեսանել։ Մեք բազմեցաք յուտել, սեղան նորա էր զարդարեալ ամենայն վայելչութեամբ որպէս վայելն էր։ Առ հարցումն Նորին Լուսափայլ<ութեան> «(զիա՞րդ կարացին սիրելի իմ ընտանիք և ծնօղք ուզարկել զձեզ աստ ի հեռաւորս». պատասխանեցի՝ «ծնօղաց իմոց խնդութիւն է մեծ, եթէ ես միմիայն շնորհիւ ձերով՝ ազգին իմոյ պիտանաւոր գտայց». «գովելի, գովելի, խնդրեմ ճաշել»։ Մեծաւ յուսադրութեամբ յուղարկեաց զիս լուսափայլ Մի<նիստրն> յինքենէ. նա գրեաց կրկին վասն իմ առ բարերարն իմ պարոն Պարրօտին զյանձնարարութիւն։ Սիրելին իմ Ստեփաննոս տարաւ զիս նոյնպէս ի թէատրոնն. մեծ ներգործութիւն ետ սրտի իմոյ տեսարանն…

2<7> Ցաւալից բաժանեցայ ի բարի հիւրընկալուաց իմոց և ի սիրելւոյն ինոյ Ստեփաննոսէ, այլ յիշատակք զբարերարն իմ կրկին տեսանել, ետուն ինձ մոռանալ զամենայն. վարձու սայլապան ոմն տարաւ զիս ի Դերպտ ի ցանկացեալն իմ քաղաք, երկու տիկնայք գերմանացիք և մէկ աշակերտ մի համալսարանին Դերպտոյ էին ճանապարհորդակիցք իմ։ Սովորութիւն Եւրոպացւոց դեռ խորթ էր ինձ յարգել զկանայս, այլ այս պատուական անձին<ք> ընտելացուցին զիս յանյնմ։ Ես ուսայ ի համեստափայլ Տիկնայիցս յայսցանէ զքանի մի բառս Գերմաներէն. նոքա բարեմտութեամբ ուսուցանէին ինձ զայն. այլ իմն է խնդութիւն ընտելանալ վարուց Եւրոպացւոց և այս յարգութիւն կանանց տայ խնդութիւն մեծ յոյժ սրտի մարդկան։ Սայլն մեր ծածկեալ գոլով ի վերուստ և ժամանակն անձրևային, առարկայք նորանորք[4] սակաւք երևեցան ինձ, զի գրեցից սիրելւոյդ:

  1. [ին<չ]
  2. [պարոն>]:
  3. ստասցիք>ստասջիք։
  4. [ո՛չ երևեցան]։