Երթամ ի Դերպտ, խնդութիւն և տրտմութիւն անցեալ. յայսմ ճանապարհորդութեան յօրինեցի «Մուտ Հայկայ և արհաւիրք երևա<կայութեան>):
3 սեպտեմբերի. յերեկոյին մտի ի Դերպտ. այլ մտածութիւնք խաղաղութեամբ արդեօք ունիմ ելանել աստի խռովեն զհոգի իմ: Շուտց, այսպէս էր անուն աշակերտին, տարաւ զիս առ եղբայր իւր, նոքա թէև սիրով ընկալան զիս, այլ ո՛չ գերմանական հոգւով: Յերկար կարելի էր թէ խօսակցէի ընդ նոսա, այլ հարցուածք նոցա. «Գեղեցի՞կք են օրիօրդք Հայոց, յաշխարհի ձերում դժուարին է ի ձեռս բերել զաղջիկ մի» և այլն և այլն, ստիպեցին զիս փութով կնքել զընկերութիւն մեր: Ծերունի դարբին ոմն, որ և այնպէս ճանապարհորդակից էր մեզ, ընկալաւ զիս յետ այսօրիկ ի տուն իւր. նա հրամայեաց վասն իմ կաֆայ բերել, յայս սոսկական անձին նկատեցի ես զազնուական հոգի գերմանացւոյ, իբրև ընտանւոյ ումեմն և առաւել ևս քան ընտանւոյ[1] ցուցին նոքա ինձ զսէր: Յայսմ գիշերի գիշերեցին ի տան[2] տեառն Սայլապանին իմոյ[3]: Անհամբեր կարօտութիւն իմ զբարերարն իմ տեսանել, ո՛չ ետուն ինձ յայս գիշերի հանգչիլ, խնդաբեր առաւօտն խլեաց զքուն անցեալ գիշերոյս և անձն իմ վաստակեալ զցանկացեալն իմ կրկին տեսանել՝ առաւել գրէր հանգիստ, քան զհանգիստս քնոյ:
4 սեպտեմբերի. տանիլն զիս տեառն Սայլապանին իմոյ առ բաբրհրարն իմ[4]). յընկալնուլն նորա զիս բազում մարդասիրութեամբ, համբուրելն, ածելն զիս առ ամուսին իւր, գթասիրութիլն նորա առ իս, հարցումն վասն ամենայն ընտանեաց իմոց, [4]նա տանի զիս առ քահանայն ռուսաց առ որ վաղուց ուրեմն վարձեալ էր վասն իմ զսենեակ իմ։ Առաքելն վասն իմ զծառայս իւր վասն հոգալոյ զպիտոյս իմ. պահարան, կառավաթ, հրաւիրելն ի սեղան իւրէ ներկայացուցանելն ռեկտորին, բազում մարդասիրական խոստմունք նորա։ Ի մատուցանելն իմ զընծայս՝ խոստմունք նորա ազգի ազգի։ Յերեկոյին հրաւիրելն նորա զիս առ թէյ, տալն նորա ինձ զթուղթ, թանաքաման վասն գրելոյ զճանապարհորդութիւն իմ։ Սրտնեղութիւն իմ, գալն նորա ի տեսութիւն ինձ և հարցանելն զորպիսութիւն իմ։ Պատրաստելն ամուսնոյ նորա վասն իմ զպահոց կերակուրս, խօսիլն նորա վասն իմ, վասն կերակրոյ։ Տալն ինձ զշաքար վասն չայի, և չայ։
5. Գալն[5] առ իս Բեհաղէլին, գնելն նորա վասն իմ զպիտոյս, տանիլն նորա առ Ֆէօդոր ի Դօմ<ref name="նորա">)։ Յուսուցանելն ինձ բարերարին իմոյ, թէ զիա՞րդ պարտ է գործադրել զչանկեալ դանակ, ուտել զկարտօֆիլս և այլն, յամենայն չորեքշաբթի և յուրբաթ պատրաստելն ամուսնոյ նորա վասն իմ զպահոց կերակուրս։ Խրատ նորա վասն ամուր մնալոյ հայրենի կրօնից իմոց։ Սկիզբն դասառութեան իմոյ ի լեզու գերմանացւոց, կարելն և կտրելն վասն իմ զտետրակ, և խրատ, զի և ես այնպէս վասն աշակերտաց իմոց պարտ եմ առնել։ Բարերարն իմ ինքնին գրէ զօրինակ վասն իմ ուղղագրութեան, յերկարումն այսր դասառութեան մինչև զամիսս բազումս։ Յամենայն առաւօտու դասառութիւն իմ զզրուցագրութիւնս. ներկայացուցանելն