Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զիս ծանօթ պրօֆեսսօրաց, բարեկամական սիրահարոuթիւնք ամենից և խօստումն դասատու լինել ինձ։ Բարեկամութիւն քահանային ռուսաց և սարկաւագին ռուսաց. անուանք նոցա, անուն քահանային Սերգէյ, սարկաւագին Վասիլ Սեմէօնիչ։ Հրաւիրելն նոցա յամենայն երեկոյի ի թէյ, յաւուր միում անկեալ գոլով իմ տրտմալից յանկողնի, գալն առ իս ռուս սարկաւագին և տանիլն առ իւր։ Կին նորա Մարիայ Աֆանասօվնայ, խօսիլն նոցա զի առից ի կնութիւն զփօքր օրիօրդն Օլգայ, 10 ա մ ա ց. սիրահարութիւն իմ առ սոյն օրիօրդ. յայսմ ամսեան, ծանօթանալն իմ ընդ Բլումենբերգին, եղբայրական կարեկցութիւն նորա, զարմանալն վասն շուտով ուսանելոյն իմոյ գերմաներեն. խոստումն նորա դասատու լինել ինձ յո և իցէ գիտութիւնս. յետ որոյ դասառութիւն իմ առ նմա ի թուաբանութեան, յայտնելն իմ այսմ բարեկամի իմում վասն ընկերի միոյ ընդ որում բնակեցայց, խօսիլն նորա ընդ բարերարի իմ, յետ քանի մի աւուրց գալն առ իս սիրելւոյն իմոյ Գրասի՝ զոր բազում անգամ տեսեալ էր ինձ առ բարերարն իմ. թարգմանութիւն նորա զոր ինչ կամէր ուսուցանել ինձ յաշխարհագրութեան, ո՛չ հասկանալն իմ, ցաւիլն նորա։ Միտք բանից թարգմանութեան նորա, նա ինքնին խնդրէ ի բարերարէն իմմէ, առնել զայս։ Ներքին կա պա կց ութիւն իմ ընդ այսմ Գրասի։ Յաւուր միում վիճելն վասն յոլով լեզուաց՝ որք դտանին յաշխարհի ընդ Բլումբերգին։ Համեստ օրինակ վիճելոյ նոցա։ Տանիլն զիս Գրասի, <առ> Բլում<բերգ>, Քրաուզէ՝ աներոյն բարերարին իմոյ. ռուս սարկ<աւագն>. ի զբօսանս վասն ցրելոյ զնեղսրտութիւն իմ։ Գալն առ իս և այլոց ընկերաց մերոց, փոքր առ փոքր բարեկամութիւն ընդ Հէյնին։ Տանիլն զիս բարերարին իմոյ առ պր<օֆեսսօրն> Երդման, սիրով ընկալնուլն նորա, խօսակցութիւն վասն ճանապարհորդութեան մերոյ, ցուցանելն նորա զարժանաւորութիւն ճանապարհորդութեան մերոյ յԱրարատ։ Ո՛չ գիտելն իմ վարիլ ըստ ծեսի Եւրոպացւոց ընդ կնոջ այսր պար<Լոնի>, ցուցանելն ինձ զայն աներոյ բարերարին իմոյ։ Պրօ<ֆե սսօրն> Երդման խնդրէ զներումն գնալ ի դասատուութեան իւր։ Կին նորա պատուէ զմեզ սիրով. սիրով ուղարկելն կնոջ և դստեր նորա զմեզ ի տուն։ Յաւուր միում յերեկոյին ի 6 ժամու հանդէս արձակելոյ յերկինս զթղթեայ երկրագունդն։

2. Երկրագունդ, այր և կին, մուզիկ, ես լսեմ առ աշակերտին՝ առ որ եկի յառաջին երեկոյին, հանդիպի ինձ անդ բարերարն իմ։ Ես եկի առ քեզ, բարեկամ իմ սիրելի, բհրել ընդ իս, այլ դու աստ ես, բարւոք է յոյժ. 2 ռուբլի վասն առաջին տեղւոյն։ Ի հետևեալ առաւօտուն խօստանալն բարերարին իմ ուսուցանել ինձ զայն երկրագունդ յօրինել։

8 սեպտեմբերի, Եարմարքդ։ Յաւուր միում տանիլն զիս բարերարին իմոյ առ արհեստաւորն անգլիացի ապակագործ. տալն նորա զվարձս վասն հայելոյ և ասելն, թէ ի Հայաստանէ,է եկեալ այս բարեկամ իմ։ Զանազան տեսարան և ձևակերպսւթիւն՝ զոր յօրինէր անգլիացին։

27. Յաւուր ելանելոյն մերոյ յԱրարատ մեծ խրախճանութիւն առ բա-