Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴՈՐՊԱՏՅԱՆ ՕՐԱԳՐԵՐ

Պ<արրօտ>. 18. Զկնի ճաշուն առ բարերարին իմոյ Վիլհելմ և Իւլիէ խաղան ընդ միմեանս, Իւլիէ հարկանէ զնա. բթէ մատամբ զերեսս նորա. երկու ստուտենդք գան առ բար<երարն> նա ըստ սովորութեան իւրում քաղցրութեամբ ելանէ ընդ առաջ նոցայ. խօսի բազում հանդարտութեամբ։ Նա եփէ ի փոշոյ և թոթխալէ զխմորս և ուսուցանէ ինձ զկերպ եփելոյն. նա կազմէ զգունդն։ Ֆ<րիդլէնէր> ։ Տերեկոյին գնամ առ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> նա խնդրէ յինէն փոքր ինչ զրուցել ընդ նմա, հարցանէ վասն տան մերոյ, վասն կարօղութեան ծնողաց իմոց[1], վասն որպիսութեան աշխարհին մերոյ. խորհուրդ տայ վասն կրթութեան զմանկունս։ Յա լադի վերայ գրեն անգլիացիք։ «Ա՜խ եթէ կարողանային ունևորք ի հայոց համաձայն օժանդակութեամբ ժողով առնել և վասն ազդին յօրինել զվարժաբանս, այս բարի լինէր յոյժ։ Երանի՞ թէ այսմ խորհուրդոյ հետևէին նոքա», և այլն։ Նա խնդրէ գնալ սա նու ի թէյ, այլ ես խնդրեմ զներումն։ «Չե՛մ ինչ դհհուն ակ զձէնջ, որ այդպէս փախչիք յինէն, չա՛ր եմ ի վերայ ձեր». նա համրուրէ զիս կրկին և կրկին, «տէր եզիցի ընդ ձեզ»։

Ֆ<րիդլէնդէր> 19. Երեկոյ. առ պր<օֆեսսօր> Ֆ<րիդլէնդէր>. չէր ի տան. ամուսին Սորա ընկալն ու զիս քաղցրութեամր. ես գա իզնա պարապեալ յաստղագործութիւնս. նա ցուցանէր ինձ զամենայն բազում յօժարութեամր. ձեռագործ պատուական. նա յայտնեաց ինձ զմիտս այսր ծաղկանց. զանազան ծաղիկք և ձառք ի միասին ցուցանքին «վասն յիշատակի»։ Նա կամէր առաքել զայս առ կեսուրն իւր։ Ջօրջին գայ ի գիրկս իմ, պատմէ թոթովախօ<ս> լեզուաւ իւրով զբաղում ինչ. համբուրէ զիս։ Մադամ Ֆրիդլէնդէր հարցանէ զորպիսութիւն իմ. պատմէ վասն խօլերայի։

Նստիէմք ի սեղան, յըմպել զթէյ։ Ջօրջին ո՛չ համբերէ, մինչև պատրաստեսցի ամենայն, խնդրէ զհաց, կամի լալ, այլ մայր նորա նկատեալ զայս, փոխանակ գորովելոյ, որպէս առնեն մերայինք, ասէ, «երբ ստանալ Ջօրջին իր ինչ, մինչ լայ և անկանօն եռայ, եթէ կամիս պարկեշտ լինել եփթ և կաց յանկեան և ապա եկեալ, պարկեշտութեամբ խնդրեա». խղճալի մանուկն լռին եւ յաթոռոյ իւրմէ և գնացեալ յանկիւն, ի հարցանել մօրն՝ «կամիս պարկեշտ լինել», պատաոիսան է «այո» և եկեալ ի տեղի իւր ստանայ զխնդրելին։ Ի յամել պր<օֆեսսօրի> մադամ Ֆր<րիդլէնդէր> ամենևին կայր ի տարակուսի և ո չ կամէր ըմպել զթէյ, ի գալ նորա դեռ կայր թաս նորա այնպէս. մինչ պր<օֆեսսօրն> ի տուն, նոuնպէս ըստ ատվորութեան փարի զին և՝ «ես ամենևին մոռացեալ եմ վասն դասին ձերոյ,այլ ես հաւատամ, զի ներեսջիք ինձ»։ Մադամ Ֆր<րիդլէնդէր> պատմէ զպատճառ ո՛չ ըմպելոյ իւրոյ զթէյ, նա համրուրէ զձեռս նորա փազաքշանօք և շնորհակալի։ Պր<օֆեսսօր> Ֆր<րիդլնդէր> պատմէ մեզ վասն խռովութեան յԱնգլիայ, վասն փոփոխութեան կառավարութեան, զիա՞րդ խաժամուժն Անգլիոյ ամբոիսեալ ընդդէմ մինիստրին, հարկանեն զլուսամուտս նորա, և այլոց բազմաց). նա պատմէ ինձ վասն անդլիացւոյ միոյ փաստաբանի թրում անուն։ Ի ժամանակ առաջին արքային Անգլիոյ, այն

  1. [իմոց]